30.07.2015, 15:24 | |||||||
![]()
  Cosmo.am Եթե սիրում ես շոկոլադ և այն քո սննդակարգում առկա է ամեն օր, ապա առաջարկում ենք այս համեղ քաղցրավենիքի կիրառման մի քանի ոչ ստանդարտ տարբերակներ: 1.Ավանդակական սուրճը դարձրու անմահական համեղ ըմպելիք` տնական պատրաստման մոկկո: Ավելացրու սուրճի մեջ 1 թեյի գդալ շոկոլադի փոշի (կարելի է նաև կակաոյի փոշի),մի քիչ կաթ և դարչին: Վայելի´ր, շատ համեղ է: 2. Սիրո՞ւմ ես պատրաստել տարատեսակ սոուսներ: Ցանկացածի մեջ կարող ես ավելացնել կակաո: Սոուսը չի ունենա շոկոլադի համ, բայց այն համային յուրահատուկ նրբերանգ կստանա: 3. Շոկոլադե կրեմ գնելու փոխարեն ինքդ այն պատրաստիր: Քո պատրաստածը համով չի զիջի գնած տարբերակին, փոխարենը կլինի շատ ավելի օգտակար, քանի որ չի պարունակի գունանյութեր, կոնսերվանտներ և համի ուժեղացուցիչներ: Բաղադրիչները Կարագ 1 տուփ Խառնիր բոլոր բաղադրիչները մինչև առաջանա միատարր զանգված: Պահիր սառնարանում և ամեն առավոտ վայելիր թեյի կամ սուրճի հետ: 4.Նախաճաշում ես վարսակի փաթիլներով: Մինչ կաթ ավելացնելը վարսակի փաթիլների վրա շաղ տուր քերած շոկոլադ: Նման նախաճաշի շնորհիվ դու ողջ օրը կլինես առույգ և կունենաս բարձր տրամադրություն: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 787 | Բեռնումներ: 0
| | |