| 20.04.2015, 11:13 | |||||||
  erkusov.com Համակարգիչը վաղուց արդեն դարձել է գրասենյակի պարտադիր բաղկացուցիչը, իսկ էկրանը՝ պատուհան դեպի աշխարհ: Սակայն այդ պատուհանին երկարատև, նայելը հանգեցնում է աչքերի գերհոգնածության և տեսողության վատացման: Այստեղ արդեն մենք ձեզ համար երկու նորություն ունենք, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ:
Սկսենք վատից. լիովին լուծել այդ խնդիրը առայժմ անհնարին է: Իսկ լավն այն է, որ համակարգչային էկրանի պատճառած վնասը կարելի է նվազագույնի հասցնել: Հարկավոր է հստակ իմանալ, թե հատկապես ինչն է վնասում տեսողությանը և հետևել տեսողության համար կարևոր մի քանի պարզ կանոնների:
Համակարգչային տեսողության սինդրոմ Համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու հետևանքն Է. աչքերի զգայունակության անկում, աչքերի մրմռոց, վզի և աչքերի շրջանում ցավեր, աչքի մկանների աշխատանքի խաթարում: Վերջնականապես և մանրամասնորեն տեսողության խանգարման մեխանիզմը դեռևս ոչ ոք չի վերլուծել: Բայց այս տհաճ երևույթի մասին տերմին արդեն մտածել են: Այն կոչվում Է «Համակարգչային տեսողության սինդրոմ» (Computer Vision Syndrome):
Վատ լուսավորություն Պարզվում է՝ մարդու տեսողությունը հարմարված չէ այն բանին, որ պատկերին երկար ժամանակ նայի հարթ մակերեսի վրա: Բնության մեջ ցանկացած առարկա ունի ծավալ, և դեռ ավելին՝ լույս չի տալիս և մենք դրանք տեսնում ենք արևից անդրադարձած լույսի տակ: Բացի այդ, աչքը շուտ հոգնում Է տեքստի կամ ցանկացած պատկերի թրթռոցից: Էլ չենք խոսում մեզ համար անտեսանելի բարձր հաճախականությամբ Էկրանի թարթումներից:
Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց Գուցե այս ամենի պատասխանը տա պլանշետների ներմուծումը, որը հիմնված Է «Էլեկտրոնային թանաքի» վրա և չկա թարթող Էկրան:
Չոր աչքերի սինդրոմ Համակարգիչն ակտիվորեն օգտագործողները հաճախ են բողոքում աչքերի չորությունից, մրմռոցից և թարթիչների հատվածում քորից: Սրանք «չոր աչքի սինդրոմի» նշաններ են: Ընդհանրապես, մարդը աչքերը թարթում է րոպեում 10-15 անգամ: Սա անհրաժեշտ Է աչքի նորմալ աշխատանքի համար: Իսկ թարթելը խոնավացնում է աչքը: Համակարգչով աշխատելու հետևանքով աչքերը թարթելու հաճախականությունը նվազում Է, քանի որ Էկրանին մարդը լարված Է նայում: Երբ մենք ինչ-որ բան կարդում ենք թղթի վրա, աչքերը հիմնականում դեպի ներքև են ուղղված լինում: Այսպիսով, վերին կոպը աչքի ավելի մեծ մակերես Է ծածկում և աչքի չորացման մակերեսն ավելի փոքր Է լինում: Իսկ համակարգչի Էկրանին նայում ենք հորիզոնական ուղղությամբ:
Կարճատեսությունը հեռու չէ Մասնագետները հաշվել են, որ համակարգչի առջև 4 ժամ աշխատելու ընթացքում աչքերը վերասևեռվում են 5-10 հազար անգամ: Երկարատև աշխատելու հետևանքով մենք դադարում ենք առարկաները հստակորեն տեսնել, հատկապես եթե դրանք տարբեր հեռավորությունների վրա են:
Ինչպես տեսողությունը պաշտպանել Մի՛ խնայեք միջոցները՝ լավ էկրան գնելու համար: էկրանի վրա մարդը պատկերը տեսնում է ոչ թե գծի կամ շարքի տեսքով, ինչպես թղթի վրա է լինում, այլ՝ առանձին կետերի կամ պիքսելների տեսքով, որոնք էլ ձևավորում են որևէ պատկեր: Որքան շատ կետեր են պատկեր ձևավորում, այնքան ավելի պարզ ու հստակ ենք մենք այն տեսնում: Այդ պատճառով երբեք մի խնայեք դրամը՝ համակարգչային էկրան գնելիս:
Ո՞ր մոնիտորներն են ավելի անվտանգ Աչքերի համար ամենաանվտանգը պլանշետներն ու էլեկտրոնային գրքերն են, որոնցում օգտագործվում
Հարմարավետություն աչքերի համար Աշխատելիս օգտագործեք աչքերի համար հաճելի գույներ ու երանգներ: Տեքստի հետ աշխատելիս տառերը չպետք է շատ մանր լինեն: Ցանկալի է օգտագործել 12-14 տառաչափեր: Աչքի համար ավելի հեշտ ընկալելի է, եթե տեքստը գրված է մի մատ խորքից: Տառերի և տողերի միջև հեռավորությունը նույնպես շատ կարևոր է:
Աշխատավայրը Գրագետ ձևով կահավորել աշխատավայրը. հիմնական հարցն այստեղ լուսավորությունն է: Այն պետք է լինի հավասարաչափ և ոչ շատ ուժեղ: Չի կարելի համակարգչի առջև նստել մթության մեջ, ինչը տանում է տեսողության թուլացման: Լուսավորությունն այնպիսին պետք է լինի, որ դեմքին չընկնի ու մոնիտորի վրա չանդրադառնա: Պատուհաններից ընկնող վառ լուսավորությունը հարկավոր է փակել կամ թուլացնել:
Ճիշտ դիրք Աչքերը պետք է լինեն մոնիտորից 40-50 սմ հեռավորության վրա: Հետևեք ձեզ, որպեսզի պայքարեք համակարգչի էկրանի վրա կռանալու սովորության դեմ: Փորձեք այնպես նստել, որ աչքի միջին հորիզոնական գիծը մոնիտորի վերին եզրից 10-20 սմ վերև լինի: Այսինքն, մոնիտորին մի քիչ վերևից նայեք:
Հաճախակի հանգստանալ Հարկավոր է հանգստանալ գոնե յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ անգամ: Հանգստանալու ընթացքում փորձեք նայել դեպի հեռուն (օրինակ՝ բակում քայլող շանը): Դա կհանգստացնի և կրկին մարտական վիճակի կբերի տեսողությունը:
Հիմնական վարժություններ
♦ աչքերի շարժում վերևից-ներքև, ներքևից-վերև, ♦ աչքի շրջանաձև շարժումներ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը, ♦ աչքերի ինտենսիվ փակում-բացում, ♦ աչքերի շարժում անկյունագծով. ձախ ներքևի անկյունից-աջ վերևի անկյուն և հակառակը, ♦ հաճախակի թարթում, ♦ տարբեր հեռավորությունների դիտում. մոտեցեք պատուհանին, ուշադիր նայեք մոտիկ առարկային (օրինակ՝ անձրևի կաթիլը պատուհանագոգին), հետո նայեք հեռուն՝ ձգտելով տեսնել այս ու այն կողմ ընկած առարկաներ: Հետևեք ձեր աչքերին, դրանք ձեզ շատ պիտանի են:
Պատրաստեց՝ Ա. Խաչատրյանը («Բրավո-Առողջություն»):
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2456 | Բեռնումներ: 0
| | | |||||
