Որտեղից է գալիս "CHERCHEZ LA FEMME" արտահայտությունը
22.02.2014, 21:25
 

   kiss.am


Այս արտահայտությունը ֆրանսերենից բառացի թարգմանությամբ նշանակում է «փնտրեք կնոջը»: Օգտագործվում է այն դեպքերում, երբ տղամարդն ընկնում է վիճաբանության կամ այլ անախորժությունների մեջ, իրեն դրսեվորում է  ոչ սովորական, եվ սկսում է որոնել իրավիճակի պատճառը:

Որտեղից է գալիս CHERCHEZ LA FEMME արտահայտությունը (20-րդ դարի ամենագեղեցիկ կանայք)

«Cherchez la femme»` ցանկացած պատմության հետեվում կանգնած է կին արարածը: Եվ պարտադիր չէ, որ կինն ինքնին հանդիսանա  խնդրո անմիջական պատճառը, ինչպես Շեքսպիրի «Մակբեթում»-ում: Հնարավոր է, որ տղամարդու անպատշաճ եվ/կամ անհեթեթ վարքի նպատակը որեվէ կնոջ վրա տպավորություն գործելն է, կամ նրա բարեհաճությանն արժանանալը:

«Cherchez la femme» արտահայտությունն առաջին անգամ գործածվել է հայր Դյումայի կողմից 1864 թ-ին՝ «Փարիզի մոհիկանները» գրվածքում՝ մոտավորապես այս կերպ. «Օհ, պարոն Ժակալ, Դուք միանգամայն իրավացի էիք, երբ ասում էիք՝ փնտրեք կնոջը»:
1909 թ-ին այս արտահայտությունը գործածական դարձավ Անգլիայում եվ կտրեց անցավ Ատլանտյան օվկիանոսը: Այն արդեն բավականին հանրահայտ էր, երբ Օ՛Հենրին (Ուիլիամ Սիդնեյ Փորթեր) այն գործածեց, որպես վերնագիր իր պատմվածքներից մեկի համար, որում կար այսպիսի մի արտահայություն. «Այո, որպես կանոն, երբ մարդիկ շատ դրամ են կորցնում, ասում են Cherchez la femme՝ այստեղ խառն է կնոջ մատը…»:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է, Կանայք
Դիտումներ: 2908 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ