12.02.2015, 21:16 | |||||||
![]()
  Ero-Mix channel
Եթե այս կանայք մի բան հավանում են, ապա անպայման պետք է այն ձեռք բերեն և ինչքան հնարավոր է, շուտ: Բոլորովին կապ չունի, թե ինչի մասին է խոսքը’ նոր պայուսակի, թե տղամարդու… Հաստ, բայց նեղ շուրթեր Ռոմանտիկ են: Այսպիսի կանանց համար առաջին տեղում էմոցիաներն են,այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ են և անկումներ: Նման կինը սրտացավ է, հեշտությամբ կլսի յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկեր է: Սակայն նրանք չեն սիրում խորանալ խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը այդ խնդրի վրա’ խաբելով հենց իրենց: Վերին շուրթն ավելի հաստ է, քան ներքևինը Սիրում են հրամայել: Նպատակասլաց մարդիկ են: Մի գործ սկսելիս ամբողջովին նվիրվում են դրան և անպայման հասցնում տրամաբանական ավարտին: Այսպիսի աղջիկները, որպես կանոն, միշտ գիտեն, թե ինչ են ուզում, ինչի են ձգտում: Նրանք առաջնորդվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Այսպիսի կանայք հակված են լինել լիդեր բոլոր ոլորտներում’ շրջապատում, աշխատանքում, նաև ընտանիքում: Երազանքների տղամարդը պետք է նրա նման նպատակասլաց լինի և օգնի նորանոր բարձունքներ գրավել: Ներքևի շուրթն ավելի հաստ է, քան վերևինը Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է բոլորից: Տղամարդիկ խենթանում են նրանց համար: Այսպիսի աղջիկներն ավելի շուտ կարտոֆիլի պարկ կհագնեն, քան մոդայիկ, տարածված մի զգեստ, որից ունեն շատերը: Նրանք միշտ ուզում են զգալ իրենց անհատականությունը: Բարակ և լայն շուրթեր Ռեալիստ են: Նրանք միշտ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Նրանք սիրում են պլանավորել ամեն ինչ կանխավ: Անգամ սիրահարվելիս նրանք չեն օգտագործում վարդագույն ակնոցներ: Նրանք նախընտրում են չցուցադրել էմոցիաները մարդկանց առջև, դրա համար էլ հաճախ սառը, ինքնամփոփ կամ գոռոզ են թվում: Դա սխալ կարծիք է: Նրանք սիրում են կայուն վիճակ և հաճույք են ստանում նրանից, որ ամեն ինչ իրենց կյանքում կանխամտածված է: Բարակ և նեղ շուրթեր Յուրաքանչյուր խնդիր նրա համար լուծելի է: Իսկ նրա լավատեսությունը կբավականացնի 3-4 մարդու: Նա ֆիզիկապես չի կարող մնալ մի տեղում: Նման կինը սիրում է արկածներ և ադրենալին: Նա այնքան է վստահում իր ուժերին, որ կարող է ռիսկային մի բան անել, որից ուրիշները կհրաժարվեին’ չցանկանալով կասկածի տակ դնել իրենց հեղինակությունը:
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3181 | Բեռնումներ: 0
| | |