Կանանց բնավորությունը՝ ըստ ծնված եղանակի
23.02.2015, 01:28
 

   Ero-Mix channel

Կանանց բնավորությունը՝ ըստ ծնված եղանակի

 

Ասում են կանանց բնավորության մասին շատ բան կարող է ասել նրանց ծննդյան թիվը, օրը ամիսը և անգամ եղանակը: Ինչպես վկայում են որոշ հետազոտություններ գարնանը ծնված կանայք առավել հմայիչ են, նրանք ավելի հաճախ են սիրահարվում, կարողանում են հեշտությամբ հմայել տղամարդկանց: Գարուն-կանայք իսկական կոկետուհիներ են, նրանք կյանքին վերաբերվում են թեթևամտորեն, վախենում են լուրջ հարաբերություններից, կրքոտ սիրուց: Իրենց կյանքը կարող են կապել ձմռանը ծնված վճռական տղամարդկանց հետ:

Աշնանը ծնված կանայք աչքի են ընկնում իրենց պարզությամբ ու մաքրությամբ, նրանք մեղմ են ու թախծոտ, ինչպես աշնանային օրը: Այս կանայք կարողանում են հեշտությամբ գրավել շրջապատի ուշադրությունը: Սեր առաջին հայացքից, պատահական կապերը բնավ նրանց համար չեն: Նրանք կողմ են լուրջ, վճռական հարաբերությունների, պահանջում են շրջապատից միայն հարգալից վերաբերմունք իրենց անձի նկատմամբ: Երբ սիրում է աշուն-կինը, ապա ամբողջ հոգով ու սրտով, նրանք իրոք կարողանում են երջանկացնել իրենց սիրած տղամարդուն: Նրանք հիանալի զույգ կարող են լինել տարվա բոլոր եղանակներին ծնված տղամարդկանց հետ:

Ձմռանը ծնված կանայք ունեն մարտական և սառը բնավորություն: Նրանք նպատակասլաց են, քաջ, փոքր ինչ հանդուգն ու եռանդուն: Գիտեն ինչ են ուզում կյանքից ու սիրուց, նրանք մշտապես գտնվում են շրջապատի ուշադրության և հիացմունքի կենտրոնում: Նրանք հիանալի զույգ են կազմում ձմռանը ծնված տղամարդկանց հետ:

Ամռանը ծնված կանայք կամ ամառ-կինը չափազանց զգացմունքային է, ռոմանտիկ: Նրանք հավատում են անկեղծ և հավերժ սիրո հրաշքին: Սիրում են անմնացորդ, ամբողջ սրտով և հոգով, երբ սիրահարվում են մոռանում են աշխարհում ամեն ինչ ու ամեն բան: Նրանք հաճախ իդեալականացնում են իրենց սրտի ընտրյալին, պատրաստ են հանուն սիրո մեծ զոհողությունների գնալ: Ամռանը և աշնանը ծնված տղամարդիկ հիանալի զույգեր կարող են լինել ամառ-կնոջ համար:


 

HD որակով դիտել այստեղ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Կանայք, աստղագուշակներ բազմազան
Դիտումներ: 4827 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ