ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐԸ. ԷՆԻԳՄԱ
02.12.2013, 08:12
 

   


Էնիգմա նախագիծը ստեղծվել է 1990թ.-ին: «Բացարձակ նոր որևէ բան ստեղծելու համար պետք է մի կողմ թողնել գոյություն ունեցող բոլոր կանոններն ու սովորությունները»,- հայտարարեց Մայքլ Կրետուն և առաջնորդվելով այդ սկզբունքով` ստեղծեց «Էնիգմա» նախագիծը:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐԸ. ԷՆԻԳՄԱ

Էնիգմայի ամենաառաջին սինգլը` "Sadeness part 1” վերնագրով, թողարկվեց առանց աղմկահարույց իրադարձությունների և գրեթե առանց գովազդի: Նույնիսկ ձայնասկավառակի շապիկի վրա գրված չէր որևէ իրական երաժշտի անուն, բացի Դեյվիդ Ֆայրսթեյնից /David Fairstein/: Պատճառն այն էր, որ Էնիգմա նախագիծը Մայքլ Կրետուի կողմից ի սկզբանե նախատեսվել էր որպես խորհրդավոր ինչ-որ երևույթ: Ընդ որում` ունկնդիրը չպետք է ճանաչեր կատարողներին, այլ պետք է պարզապես լսեր երաժշտությունը:

1990թ. դեկտեմբերին Մայքլ Կրետուն հարցազրույցներից մեկում տվեց հետևյալ բացատրությունը. «Ես պարզապես ցանկանում էի, որ ունկնդիրը կենտրոնանար անմիջականորեն երաժշտության վրա: Այդ դեպքում նա զերծ է մնում նախատրամադրվածությունից, ինչն անխուսափելի է, եթե կատարողների անունները հանրահայտ են»:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: Էնիգմա, դիմանկար, երաժշտական մեծերը
Դիտումներ: 1054 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ