21-րդ դարի ՄԵԳԱԱՍՏՂԵՐ. ՌԻՀԱՆՆԱ
16.12.2013, 07:38
 

   

Ռիհաննայի իսկական անունն է Ռոբին Ռիհաննա Ֆենթի: Ծնվել է 1988թ փետրվարի 20: Բարբադոսցի երգչուհի, ով 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերան։ Համարվում է մեր օրերի ամենապահանջված երգիչներից մեկը։

21-րդ դարի ՄԵԳԱԱՍՏՂԵՐ. ՌԻՀԱՆՆԱ

2005թ.-ին Ռիհաննան թողարկում է դեբյուտային Music of the Sun ալբոմը, որը Billboard ամսագրի թոփ 200-ի մեջ մտավ լավագույն տասնյակի մեջ, իսկ նույն ալբոմի սինգլներից մեկը` Pon De Replay կատարումը իր հերթին մտնում է Billboard Hot 100-ի մեջ։ 2006թ.-ին թողարկվում է Ռիհաննայի թվով երկրորդ ալբոմը` A Girl Like Me, որի սինգլներից մեկը` "SOS" երգը նույնպես դառնում է հիթային կատարում։ Ռիհաննայի երրորդ ալբոմի` Good Girl Gone Bad-ի (2007) մեջ արդեն տեղ են գտնում միանգամից չորս հիթային կատարումներ` "Umbrella", "Take a Bow", "Disturbia" և "Don't Stop the Music":

21-րդ դարի ՄԵԳԱԱՍՏՂԵՐ. ՌԻՀԱՆՆԱ

Նույն տարի Ռիհաննան Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում առաջադրվում է միանգամից 9 անվանակարգերում, սակայն հաղթում է միայն մեկում` լավագույն ռեփ-վոկալ համագործակցություն (Umbrella կատարման համար, որը զուգերգ էր ռեփեր Ջեյ Զիի հետ)։

Չորրորդ ալբոմը լույս է տեսնում 2009թ.-ի նոյեմբերին` Rated R անվամբ։ Այս ալբոմից արդեն "Russian Roulette", "Hard" և "Rude Boy" կատարումները գրավում են Բիլբորդի 1-ին հորիզոնականները։ Loud-ը (2010)` հինգերորդ ալբոմը ներառում է ևս մի քանի հիթեր` "Only Girl", "What's My Name?" and "S&M": "We Found Love" սինգլի տեսքով դուրս է գալիս 2011թ.-ի սեպտեմբերին և ավելի ուշ` նոյեմբերին, ներառվում է վեցերորդ ալբոմում (Talk That Talk)։

21-րդ դարի ՄԵԳԱԱՍՏՂԵՐ. ՌԻՀԱՆՆԱ

Աշխարհում վաճառվել են Ռիհաննայի 20 միլիոնից ավել ալբոմներ և մոտ 60 միլիոն օրինակ սինգլներ, ուստի նա համարվում է աշխարհի լավ վաճառվող երաժշտական գործիչներից մեկը։ Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Ռիհաննան նաև նշանակված է որպես Բարբադոսում երիտասարդական մշակույթի պաշտոնական դեսպան։




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: դիմանկար, շոու-բիզնես
Դիտումներ: 964 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ