Լեգենդար բիթլների կանայք (մաս 2-րդ)
20.09.2013, 09:12
 

   


Նյութի 1-ին մասն՝ ԱՅՍՏԵՂ

Հետբիթլյան շրջանում ամուսնական զույգերի պատմությունը տարբեր սցենարներով զարգացավ, բայց մեկ ընդհանրություն բնորոշ էր բոլորին. նրանց կյանքը բաժանվեց երկու շրջանի` երբ կար Բիթլզը, և երբ Բիթլզը չկար: 

Բիթլզի ցրումից հետո Մաքարթնին Լինդային ներգրավեց իր ստեղծագործական նախագծերում` չնայած նա բավականաչափ երաժշտական ընդունակություններ չուներ:  Փոլը խրախուսում էր կնոջ` երգելու և դաշնամուր նվագելու փորձերը իր նոր Վինգ խմբի շրջանակներում: Նրանք ապրում էին երջանիկ ընտանեկան կյանքով, մեծացնում էին երեխաներին և աճեցնում բանջարեղեն Սուսեքսի գյուղական բնակավայրում: 
Փոլը կծկվել էր վշտից, երբ Լինդան հեռացավ կյանքից 1998 թվ.-ին: Մինչև այսօր Մաքարթնին անվանում է նրան իր ընկերուհին և փոքրիկ աղջիկը»:



Ինչ վերաբերում է մեկ այլ զույգի` Օնոյին և Լենոնին, ամեն ինչ դասավորվեց ավելի աղմկալի ու ողբերգական: 1969 թվ.-ի մայիսի 26-ին Մոնրեալի «Թագուհի Եղիսաբեթ» հյուրանոցի 1742–րդ համարում նրանք սկսեցին ութօրյա մի ակցիա հանուն խաղաղության: Զույգն ութ օր անցկացրեց գիշերազգեստներով պառկած` ընկերների հետ զրուցելով և լրագրողներին հարցազրույցներ տալով: Յոթերորդ օրը (հունիսի 1-ին) Լենոնը էքսպրոմտ ստեղծագործեց «Give Peace A Chance» (Հնարավորություն տվեք խաղաղությանը) երգը և այդ պահին սենյակում գտնվող ընկերներին առաջարկեց միասին երգել այն: Իսկ ընքը, նստելով անկողնում, վերցրեց կիթառն ու միացրեց ձայնագրիչը: Հետագայում այդ երգը դարձավ խաղաղության համար պայքարող ակտիվիստների հիմնը:
Ջոն Լենոնը նախկինի պես շարունակում էր գրել երգեր և քաղաքական ելույթներ ունենալ հանուն խաղաղության: Սակայն հեռացումը Բիթլզից և հարաբերությունների խզումը ավագ որդու հետ ազդեցին նրա հոգեվիճակի վրա: Հոգու դատարկը չկարողացան լցնել ոչ ամուսնական զույգի կողմից ստեղծված «The Plastic Ono Band» խումբը, ոչ քաղաքական գործունեությունը: Բարեբախտաբար, հաղթահարելով ուժեղ հոգեբանական ցնցումը, 1975 թվ.-ին Ջոնը դուրս եկավ ճգնաժամից: 



1975 թվ-ի հոկտեմբերի 9–ին (այդ ժամանակ Ջոնը երեսուն տարեկան էր) Յոկո Օնոն լույս աշխարհ բերեց իրենց որդուն` Շոնին (Շոն Տարո Օնո Լենոն): Որդու ծննդյան առթիվ Ջոն Լենոնը որոշեց «ժամանակավորապես» հեռանալ երաժշտության և շոու-բիզնեսի ոլորտից: Այդ «ժամանակավորապես»-ը տևեց 5 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում Ջոնը օրինակելի ու ընտանեսեր հայր էր: Նա զբաղվում էր երեխայի խնամքով, կերակուր պատրաստում նրա համար, կատարում էր տնային գործեր և, ըստ էության, չէր երևում հասարակության մեջ: Ջոնը վարում էր տանու կյանք, մինչդեռ Յոկո Օնոն ակտիվացրել էր հասարակական գործունեությունը:



Լենոնի սպանությունից հետո 1980  թվ.-ին Յոկո Օնոն դարձավ ամենահանրահայտ այրին: Նա հայտնիություն ձեռք բերեց ցածրորակ փողկապների և արվեստի վերաբերյալ գրքերի միջոցով Լենոնի հիշատակը վառ պահելու փորձերով:  Բայց իսկական սենսացիա էր այն, որ Լենոնը ժառանգությունից զրկել էր առաջին ամուսնության արդյունքում Սինթիայից ծնված Ջուլիանին և Օնոյից ծնված որդուն կտակել էր 60 մլն.դոլար:

Այդուհանդերձ Սինթիա Լենոնը, ով Ջոնից բաժանվելուց հետո ամուսնացավ ևս երկու անգամ, (ի դեպ, ստանալով ընդամենը  220 հզ. ԱՄՆ դոլար) նույնպես չմոռացավ Լենոնի հետ անցկացրած օրերը: 1989 թվ.-ին նա Լոնդոնում բացեց «Lennon's» ռեստորանը: Բացի այդ` գրեց գիրք Լենոնի մասին և սկիզբ դրեց օծանելիքի արտադրության: Նա աշխատում է շփվել «բիթլյան»շրջանակներում` պատմելով իր հիշողությունները լեգենդար երաժշտի մասին:



Ռինգո Սթարը բաժանվեց Մաուրինից 1974թվ.-ին. կինը մեղադրում էր նրան անհավատարմության մեջ: 1980 թվ.-ին «Քարանձավի մարդը» ոչ այքան անուն հանած ֆիլմի նկարահանման ժամանակ Սթարին հմայեց երկրորդական դերասանուհի և «Փլեյբոյ» ամսագրի մոդել Բարբարա Բեչը, ում հետ նա ամուսնացավ մեկ տարի անց: 1988 թվ.-ին ամուսնական զույգը ալկոհոլիզմից բուժման փուլ անցավ այն բանից հետո, երբ հերթական գինարբուքի արդյունքում Ռինգոն դաժանորեն ծեծեց կնոջը: Նրանք երկար ժամանակ շարունակեցին ապրել համերաշխ ընտանեկան կյանքով: 1995 թվ.-ին, երբ, մահացել էր Ռինգոյի առաջին կինը, նրանք ներկա էին հուղարկավորությանը:

Երբ լրացել էր Փոլ Մաքարթնիի 57 ամյակը, նա հանրությանը ներկայացրեց իր 32-ամյա շիկահեր ընկերուհուն` մոդել Հիզար Միլսին, ով զարմանալիորեն նման էր Լինդայի դստերը, ում հետ նա առաջին անգամ տեսել էր առաջին կնոջը: Հետաքրքիր զուգադիպությամբ Լինդայի դստեր անունն էլ է Հիզար: Այնուամենայնիվ, կյանքը ցույց տվեց, որ նրանց «ջրերն էլ մի առվով չհոսեցին», և երկար դատական քաշքշուկներից ու աղմկոտ հրապարակային վիրավորանքներից հետո սըր Փոլ Մաքարթնին 2008 թվ.-ին բաժանվեց արդեն 39-ամյա Հիզարից: Չնայած իր ահռելի կարողությանը` (Փոլ Մաքարթնիի ունեցվածքը գնահատվում է 830 մլն. ֆունտ ստերլինգ (1.7 ԱՄՆ դոլար) նա չէր կարողանում ստիպել նախկին կնոջը «փակ պահել բերանը» և չհրապարակել փաստեր իրենց համատեղ կյանքի մասին: Դատական նիստերից մեկում 2007 թվ.-ի հոկտեմբերին Հիզար Միլսը հրաժարվեց Մաքարթնիի առաջարկած պայմանից` հիսուն միլիոն ֆունտ ստերլինգ լռության համար: «Հիզին` իր ագահությամբ, քայքայեց մի մարդու առողջությունը, ով պարծանք է մեզ համար»,- գրեց Դեյլի մեյլ պարբերականն այդ օրերին:

Խմբի փլուզումից հետո բիթլների կանայք փորձեցին զբաղվել բարեգործական գործունեությամբ: 1990 թվ.-ին Լինդան, Յոկոն և Բարբարան աջակցեցին Օլիվիա Հարիսոնին, ով բարեգործական ձայնասկավառակ էր թողարկել: Շահույթը հատկացվեց ռումինացի որբերի օգնության ֆոնդին:



Բիթլզ քառյակի հանրահայտությունն, անկասկած, օգնեց խմբի անդամների կանանց, ընդ որում` և՛ նախկին, և՛ ներկա: Փաթի Բոյդը մեծ առաջընթաց արձանագրեց մոդելային բիզնեսում: Լինդայի արտադրած բուսակերների համար նախատեսված մթերքները հաջողությամբ գրավեցին շուկան:  Ամենաձեռներեցները, սակայն, ինչպես համոզվեցինք, Ջոն Լենոնի կանայք էին:

Հ.Գ. Ի դեպ, 2009 թվ.-ի նոյեմբերի 8-ին հայ հասարակությունը առիթ ունեցավ հանդիպելու լեգենդար բիթլներ Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի նախկին կանանց:  Գաֆեսջյան արվեստի կենտրոնի բացման պաշտոնական արարողության շրջանակներում ներկա էին Սինթիա Լենոնը և Փաթի Բոյդը: Նրանք պատմեցին հիշողություններ, մակագրեցին իրենց հեղինակած «Ջոն» և «Հիասքանչ երեկո» գրքերը: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: Ավելի մոտիկիդ, հայտնիներ. Բիթլզ
Դիտումներ: 1311 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ