Անջելինա Ջոլիի սիրային անկեղծացումները (մաս 3)
24.09.2013, 10:13
 

   


նյութի սկիզբն՝ ԱՅՍՏԵՂ



Բրեդ Փիթի հետ

Դաս չորրորդ` ժամանակ մի´ թող վեճերի համար

Առաջին անգամ կյանքում Ջոլին ապրում էր ոչ թե իր, այլ ուրիշների համար: Գրեթե այդ նույն ժամանակահատվածում, երբ նա որդեգրում է երեխային, նա դառնում ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան` փախստականների գործով:
Հումանիտար առաքելությամբ նա այցելում է Կամբոջա, Պակիսատան, Էկվադոր, Տանզանիա և մի շարք այլ երկրներ:
Աղքատության սարսափազդու տեսարանները այնպես են ազդում դերասանուհու վրա, որ նա որոշում է իր կյանքը նվիրել աղքատության դեմ պայքարին:

Ֆիլմերի համար ստացված բոլոր հոնորարները գնում են բարեգործության:
«Երբ դու անում ես մի բան ուրիշների համար սրտանց` չսպասելով շնորհակալության, ինչ-որ մեկը գրի է առնում դա ճակատագրերի գրքում, և ուղարկում է քեզ երջանկություն, որի մասին անգամ չէիր կարող երազել»: Զարմանալի է, որքան մարգարեական են լինում Ջոլիի այս խոսքերը:

«Ms. & Mrs. Smith» ֆիլմի նկարահանումների ժամանակ , Ջոլին հանդիպում է իր կյանքի ամենակարևոր տղամարդուն`Բրեդ Փիթին: Էկրանային կիրքը, որը տիրում է վարձու մարդասպան ամուսինների մոտ ֆիլմում, վերափոխվում է իրականության:
Խղճալով Բրեդի կնոջ` Ջենիֆեր էնիսթոնի զգացումները` զույգը երկար ժամանակ գաղտնի էր պահում իրենց կապը,և հերքում էր լուրերը իրենց սիրավեպի մասին, բայց դա նման է հղիության` երկար թաքցնել չես կարող: Բրեդ Փիթը, ով վաղուց էր երազում հայր դառնալու մասին, լքում է Էնիսթոնին:
Այսպես ստեղծվում է ամենահայտնի զույգը, որին երկրպագուները անվանում են «Բրանդջելինա»` , ընդգծելով զույգի անբաժանելիությունը:
Ջոլին և Բրեդը իրոք փորձում են երկար ժամանակով չբաժանվել միմյանցից, ինչը, եթե հաշվի առնենք նրանց ընտանիքի անդամաների քանակը, այդքան էլ հեշտ չէ: Զույգը ունի վեց երեխա, նրանք բոլորը կրում են Ջոլի-Փիթ ազգանունը և դա դեռ վերջը չէ…
Այսպիսով` ինչ էլ չասեն վատաբանողները «Բրանդջելինա»` ընտանիքում տիրում է բացարձակ ներդաշնակություն, որքանով որ դա հնարավոր է զույգի տաք բնավորության դեպքում: «Բրեդը մեր «տան տիրուհին է»` ժպտալով պատմում է Ջոլին և կիսվում, թե ինչպես է Բրեդը նախաճաշին բլիթներ պատրատում ամբողջ ընտանիքի համար:
Իհարկե լինում են նաև դժվար պահեր։ «Երբեմն ես մտածում եմ, որ իմ ամուսինը այնքան հիանալին է, որ զարմանում եմ, թե նա ինչու է ինձ հետ»: Բայց այս զույգի մոտ ընդհանրությունները չափից շատ են, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել նրանց բաժանումը:
Նրանք միասին զբաղվում են բարեգործությամբ, երեխաների դաստիարակությամբ, նկարահանվում են ֆիլմերում, հետաքրքվում են ինքնաթիռ վարելով: Նրանք շատ քիչ ժամանակ ունեն, որպեսզի վատնեն այն վեճերի վրա։ Միգուցե հենց դա է նրանց երջանկության գաղտնիքը։ Փոխանցում է weekends.am-ը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: ավելի մոտիկից, Անձնական կյանք
Դիտումներ: 1342 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ