Անջելինա Ջոլիի սիրային անկեղծացումները (մաս 2)
21.09.2013, 10:14
 

   


նյութի սկիզբն՝ ԱՅՍՏԵՂ

Ֆիլմի պրեմիերայի ժամանակ արդեն կրքերը այնպես էին եռում նրանց միջև, որ նրանք կազմակերպում են իրենց հարսանիքը` իրենց յուրահատուկ ոճով:
Հարսնացուն արարողությանը հագել էր սև կաշվե տաբատ և սպիտակ շապիկ, որի վրա արյունով գրել էր սիրելիի անունը: «Արյան կապերը», սակայն չամրացրեցին ամուսնությունը. չափից շատ հետաքրություններ կային երկուսի մոտ էլ:
Ամուսինները բաժանվեցին, բայց մնացին ընկերներ, բացի այդ Ջոլին այդ ժամանակ էլ արդեն հասկանում էր, որ ձգտելով պաշտպանություն, որից զրկված է եղել մանկուց, չափը անցել է: Կարելի է լինել և´ ուժեղ, և´ թույլ միաժամանակ: Փոխանցում է weekends.am-ը:

Այսպիսով` Ջոլին վերջապես սկսեց ուշադրություն դարձնել իր կանացիությանը: Ինչպես նա հետո խոստովանել է, «Hackers» ֆիլմից հետո նրան բազում առաջարկներ են եղել խաղալ տղամարդանման`կարճ կտրած մազերով աղջիկների դերեր` կաշվե հագուստով` կործանիչ հարվածով:

«Ես հրաժարվում էի, ես կարծում եմ, որ ուժը կարող է լինել շատ կանացի: Կյանքի փորձը Ջոնիի հետ ինձ ցույց տվեց, որ տղամարդուն կարելի է գրավել խենթ վարքով, բայց կողքիդ պահել հնարավոր է միայն քնքշանքով»:



Բիլլի Բոբ Տորնտոնի հետ

Դաս երրորդ` փնտրի´ր ոչ թե ամուսին, այլ ապագա երեխաներիդ հայր

1999 թվականին Ջոլին կատարում է իր կյանքի ամենախենթ քայլը։ Երբ «Ընդհատված կյանք» ֆիլմի համար նրան շնորհում են «Օսկար»` երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, դերասանուհին այնպես էմոցիոնալ ձևով է սեր խոստովանում եղբորը, որ ամբողջ Հոլիվուդում սկում են լուրեր պտտվել արգելված արյունակցական կապի մասին:
Երևի թե առաջին անգամ կյանքում Ջոլին անձամբ վախեցավ իր արածից: Հնարավոր է հենց այդ սարսափելի բամբասանքերը հերքելու համար նա շուտափույթ կերպով երկրորդ անգամ ամուսնացավ: Այս անգամ նրա ընտրյալը դարձավ դերասան Բիլլի Բոբ Տորնտոնը։
Դերասանուհին լրջորեն սիրահարված էր։ «Երբ ես մտածում եմ Բիլիի մասին, ես դժվարանում եմ շնչել»,-ասում էր նա` հոգու խորքում գիտակցելով, որ դժվար թե այս միությունը լինի ամբողջ կյանքի համար:
Բայց և այնպես նա անում էր ամեն ինչ, որպեսզի իրենց հարաբերությունները «քշեն» մենակության սարսափելի ուրվականին, որը այդքան հաճախ այցելության էր գալիս Ջոլիին:

Նրանք ամուսնացան գաղտնի` փոխանակվելով դաջվածքներով և միմյանց արյունների սրվակներով:
Սկսվեց խենթ ընտանեկան կյանքը` ամենորյա նվերներով` գերեզմանոցում տեղի տեսքով: Բիլիին դուր էր գալիս այս թատրոնը, բայց Ջոլին հասկացավ, որ հոգնել է: Նա դարձավ սեփական կերպարի գերին, որը տարիների ընթացքում հմտորեն կերտել էր:
Նրան ավելի դժվար էին տրվում այդ խաղերը մահվան հետ: Ջոլին ժամանակի ընթացքում եկավ այն մտքին, որ երջանկությունը այլ բանում է:
Կամբոջայում նկարհումներից հետո, խաղալով Լարա Քրոֆթի դերը` «Tomb Raider» ֆիլմում, նա առաջին անգամ իրեն ազատ զգաց։ Դա առաջին դերն էր, որտեղ նա խաղում էր ինքն իրեն:
Երբ Ջոլին դա հասկացավ , նրա կյանքը սկսեց փոխվել:

Այսպիսով`Ջոլին հրապարակայնորեն հայտարարեց, որ խիզախությունը հիմար էքստերմալ արաքները չեն, այլ լուրջ պատասխանատու որոշումները:
Այս հայտարարությունը նա հիմնավորեց որդեգրելով կամբոջիացի տղայի, որի հետ ծանոթացել էր ապաստաններից մեկում:

Թղթերը ձևակերպելուց հետո` Ջոլին, իրեն բնորոշ ոգևորությաբ, իրեն նվիրեց երեխայի դաստիարակության գործին:
Նա երխայի հետ դարձավ անբաժան, և մոր կերպարում վերջապես եկավ ներդաշնակության ինքն իր հետ` անելով ճիշտ եզրակացություններ երկրորդ անհաջող ամուսնությունից: «Իմ երկու ամուսնություններից յուրաքնչյուրը չտևեց երեք տարի, ես միշտ վստահ էի, որ լավ եմ ճանաչում մարդուն, որը իմ կողքին է, բայց իրականում գերագնահատում էի նրան: Արդյունքում ես սկսեցի փնտրել իմ ապագա երեխաների հորը և գտա»:

շարունակությունն ԱՅՍՏԵՂ


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | W | Տեգեր: ավելի մոտիկից, Անձնական կյանք
Դիտումներ: 1158 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ