Թեստ. Ի՞նչ չափով եք տեղ տալիս հասարակության կարծիքին

Թեստ. Ի՞նչ չափով եք տեղ տալիս հասարակության կարծիքին

Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ ծանոթ ունի, որն աչքի է ընկնում չափազանց զգայունությամբ՝ գրգռվող մարդ, որը շատ է ապրումներ ունենում այն կապակցությամբ, թե շրջապատողներն ինչպես կարձագանքեն իր արարքներին: Ծայրահեղ զգայուն մարդիկ շատ են անհանգստանում այն առթիվ, թե ուրիշներն ինչ կասեն կամ կմտածեն իրենց մասին: Այդ պատճառով էլ այդպիսի մարդու կողքին գտնվելիս շըջապատողներն իրենց բավական զուսպ են պահում՝ վախենալով ակամա վիրավորել նրան: Ինչ խոսք, այդ աստիճանի զգայուն լինելը ծայրահեղություն է, բայց իրականում մեզանից ամեն մեկն էլ այս կամ այն չափով նեղացկոտ է: Այդ երևույթը կոչում են «միջանձնային կողմնորոշում»:

Այս հասկացությունը մասնագետներն օգտագործում են մարդու կողմից ուրիշներին գիտակցելը նկարագրելու համար: Երկու տարվա ընթացքում Ուոլթեր Սվեփը և Ջեֆրի Ռուբինը Տաֆտսի Մեդֆորդյան համալսարանում (Մասաչուսեթս նահանգ) ուսումնասիրում էին ինը հարյուր ուսանողների և ուսումեասիրության հիման վրա մշակել են միջանձնային կողմնորոշումների սանդղակը, որն ընկած է թեստի հիմքում: Բացատրություն Թեստի հիմքում սոցիալական զգայունության սանդղակն է ընկած: Յուրաքանչյուր «ճիշտ է» պատասխան միջանձնային կողմնորոշման ցուցիչ է հանդիսանում: Թվում է, թե որոշ հարցեր սոցիալական զգայունության հետ ուղղակի կապ չունեն, բայց մարդիկ, որոնց համար ուրիշների կարծիքը մեծ նշանակություն ունի, համարում են, որ թեստի հարցերը ճշգրիտ նկարագրում են իրենց վարքը:

Այս թեստում բարձր միավորներ հավաքող մարդիկ շատ են անհանգստանում այն կապակցությամբ, թե ուրիշներն իրենց մասին ինչ կմտածեն: Նրանք արձագանքում են շրջապատողների վարքին և հակված են անձամբ հետաքրքրվելու իրենց մասին նրանց ունեցած կարծիքով: Շրջապատողների անտարբերության նկատմամբ նրանք ճիշտ նույնպիսի զգայունություն են դրսևորում, ինչպես իրեեց հասցեին արվող հաճոյախոսությունների նկատմամբ: եթե այդպիսի մարդկանց կտրուկ մերժում են, նրանց տրամադրությունն ընկնում է: Նրանք կարող են վիրավորվել: Միջին մարդու համեմատությամբ նրանք հասարակությունից ավելի մեծ վախ են զգում: Երբեմն շատ զգայուն մարդկանց հետ շփվելը դժվար է լինում:

Նրանք կարող են այն աստիճանի նեղացկոտ լինել, որ ծայրահեղ մանրակրկիտություն են դրսևորում ընկերներ ընտրելիս: Մինչդեռ «հաստակաշի» մարդիկ, ընդհակառակը, շրջապատողների կարծիքին մեծ նշանակություն չեն տալիս: Նրանց ավելի շատ այն հարաբերություններն են հետաքրքրում, որոնք կարող են օգտակար լինել անձնական նպատակներին հասնելու համար: Կյանքում այդպիսի մարդիկ գործնականում չեն ղեկավարվում շրջապատողների վարքով: Սովորաբար նրանց դուր է գալիս «դեպի իրերը կողմնորոշված» աշխատանքը: Այսպիսի մարդիկ հաճախ աշխատում են այնպիսի բնագավառներում, ինչպես մեքենաշինությունը, հաշվապահական հաշվառումը և գիտությունը:

Եվ այսպես, այլ մարդկանց համար որքանո՞վ եք դուք սոցիալապես զգայուն:

 


Թեսթում թույլատրվում է ընտրել միայն մեկ պատասխան:
Թեսթը պարունակում է 10 հարց:

Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ