![]()
  kiss.am Հոգեբան Կելլի Ֆլանագանն իր դստերը նամակ է գրում ամեն ինչի մասին` որպես իմաստուն խորհուրդներով լի ուղերձ ապագայի համար: Ինչպես գրում է ADME.ru-ն` այս նամակը հոգեբանը գրել է դստերը, սակայն ցանկանում է նվիրել բոլոր հասուն կանանց:
«Փոքրի'կս, Վերջերս մայրիկիդ հետ ինչ-որ բան էինք փնտրում Google-ում, որի պատասխանների մեջ որոնողական համակարգը բերեց ամենատարածված որոնումները, որոնց ցուցակը գլխավորում էր «Ինչպե՞ս կողքիդ պահել տղամարդուն» հարցը: Քո միակ խնդիրը հիշելն է, որ դու արժանի ես լավ մարդու սիրուն: Պահպանի՛ր այդ վստահությունը հոգուդ խորքում, որտեղ այն չեն կոտրի մերժումներն ու եսասիրությունը, որոնց հանդիպում ենք կյանքի ճանապարհին: Եթե հիշես, որ ո՛չ միայն դու, այլև`ցանկացած մարդ արժանի է հարգանքի և սիրո, կյանքիդ պայքարում հաղթանակած կլինես: Եթե հավատաս, որ դու արժանավոր ես այնպիսին, ինչպիսին կաս, ապա կգրավես այն տղային, ով կգնահատի քեզ, և ում հետ կցանկանաս անցկացնել քո միակ կյանքը: Փոքրի՛կս, ուզում եմ խոսել քեզ հետ տղայի մասին, ով կարիք չունի, որ իրեն համոզեն, քանի որ ինքը կցանկանա լինել քո կողքին: Կարևոր չէ` ճի՞շտ է նա դնում արմունկները սեղանին, թե՞ ոչ, գլխավորը, որ նա աչքը չկտրի քո քթիկից, երբ դու ծիծաղելի դեմք ընդունես` լցնելով սենյակը ծիծաղով: Կարևոր չէ` կարո՞ղ է նա գոլֆ խաղալ, թե՞ ոչ, գլխավորը, որ նա կարողանա խաղալ երեխաների հետ, որոնց դու նրան կպարգևես, և նկատել հիացմունքով կամ վրդովմունքով, թե որքան նման են նրանք քեզ: Կարևոր չէ` որքան առնական է նա, գլխավորը, որ նա ուժ գտնի՝ թույլ տալու քեզ ցույց տալ քո սրտի ուժը: Կարևոր չէ` ինչ գույնի մաշկ ունի նա, եթե կարողանա ձեր համատեղ կյանքը լցնել համբերատարության, նրբության և մեկը մյուսի համար զոհաբերվելու գույներով: Կարևոր չէ` ինչ կրոն է նա դավանում, գլխավորը, որ նա յուրացնի, որ կյանքում կան սուրբ բաներ, և իմանա, որ կյանքի յուրաքանչյուր րոպեն և քեզ հետ կյանքի յուրաքանչյուր րոպեն սրբազան են: Եվ վերջում, փոքրի՛կս, եթե հանդիպես նման տղամարդու, և նա ինձ հետ ոչ մի ընդհանրություն չունենա, մենք միևնույն է` կունենանք ամենագլխավոր ընդհանուր արժեքը կյանքում` ՔԵԶ: Արդյունքում միակ բանը, որ դու պիտի անես «նրան պահելու» համար, ինքդ քեզ նման լինելն է: Միշտ քեզ սիրող տղամարդ՝
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1601 |
| | |