![]()
  youandworld.am Գիտնականները բացահայտել են, թե ինչու են կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց:
Սերը դեպի բարձրահասկները. կանանց մոտ այն առաջացել է էվոլյուցիայի երկար ճանապարհի ընթացքում: Յուտ համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչու են կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց, գրում է «The Daily Mail»-ը: Պարզվել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատահական չԷ, որ հասակը կապում են ֆիզիկական ուժի և կռվում հակահարված տալու ունակության հետ: Փորձագետները գնահատել են բռնցքամարտիկների և արևելյան մարտարվեստով զբաղվողների հարվածների ուժը և արդյունավետությունը ու պարզել են, որ բարձրահասակ մարդը, որպես կանոն, ավելի ուժեղ հարվածներ է հասցնում, քան ցածրահասակը: Բացի այդ ավելի ծանր վնասվածքներ առաջանում են հենց վերևից ներքև հարվածի դեպքում։ Գիտնականները նաև հայտնաբերել են, որ նախամարդկանց համար 2 ոտքի վրա կանգնած կռվելը շատ ավելի հեշտ է եղել։ Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, հենց կռիվներն են դարձել ուղղահայաց քայլքի զարգացման շարժիչ ուժը։ Ըստ այդմ էլ էվոլյուցիայի տեսանկյունից բարձրահասակ տղամարդիկ ավելի «օգտակար» են կանանց համար: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1274 |
| | |