Ինչու՞ չենք «լսում» ինքներս մեզ (AUDIO)
  kiss.am Դու արդեն շնչահե՞ղձ ես լինում առօրյա հոգսերի ու պարտականությունների տակ, նույնիսկ մի պահ չե՞ս գտնում կանգ առնելու ու մտածելու` «Ի՞նչն է ինձ այսպես հոգնեցնում, ո՞րն է իմ սրտի ուզածը, ի՞նչ է թելադրում ինձ իմ ներքին ձայնը, ինձ սրտամո՞տ է այն ամենն, ինչով զբաղված եմ ողջ օրը, թե՞ պարզապես ինձից դա է պահանջվում և վերջ»:
Ընդամենը շրջապատի պահանջները կատարելով` մարդը խաղալիք է դառնում ուրիշների ձեռքին, ովքեր թելադրում են նրա բոլոր քայլերը: Երբ ես վերջին անգամ արել այն, ինչը սրտամոտ ու հաճելի է քեզ: փորձին ինքդ քեզ հարց տալ և անկեղծ լինել: Իսկ ճշմարտությունը միշտ չէ, որ համըկնում է մեր ցանկություններին: Նույնիսկ շատ հաճախ մենք այնքան ենք հեռանում ինքներս մեզնից, որ չենք հասկանում, թե իրականում ինչ ենք ուզում: Այդ առումով միայն երեխաներն են, որ լրիվ անկեղծ են. նրանք հստակ գիտեն թե ինչ են ուզում, ինչով են ցանկանում զբաղվել, ում հետ ընկերություն անել, ում ինչ-որ բան խնդրել, ում օգնել և ում սիրել: Դրա համար էլ նրանք անհոգ են և ուրախ… Ցանկանում ես այլևս չապրել այն կյանքով, որն իրականում քոնը չէ… Անպայման լսիր սա, և մի պահ կանգ առ ինքնահոսի տրված վազքիդ մեջ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1430 |
| | |
