ԻՄԱՍՏԱԽՈՍՔ. Մենք բոլորս արձագանքում ենք պիտակներին և արտաքին նշաններին
  kiss.am ![]() Մենք բոլորս արձագանքում ենք պիտակներին և արտաքին նշաններին: Տուր մարդուն շիզոֆրենիկի պիտակ, նա շուտով իրեն կպահի որպես այդպիսին: Երբ մենք մարդուց սպասում ենք որոշակի դեր և վարք, ապա նա սովորաբար ընդունում է այդ դերը և վարքը: Մարդը պետք է պատկերացնի շրջակա աշխարհը այնպես, որպեսզի գտնի իր համար իմաստալից, բնական և հարմար տեղ: Մարդը իր շրջապատում տեսնելով քաոսի և տարերքի տարրեր` դժվարանում է նայել դրանց երեսին: Այդ պատճառով աշխարհի մասին նրա պատկերացումը միֆի ֆունկցիաներից մեկն է, աշխարհում մարդու գոյության կարգավորումը և աշխարհակառույցին ռեգուլյատիվ, կրկնող բնույթ տալն է: Միֆոլոգիական պաշտպանության համոզչությունը նրանում է, որ այն հասցեագրված է ոչ միայն հոգեկանի մակերեսային շերտերին, այլև արխայիկ: Մարդու հոգեկանի բոլոր հայեցակարգերը և տեսությունները միֆեր են, որոնք ավելի կամ պակաս են մշակված: Ամեն ինչ, որ մենք անում ենք, պետք է անել առավելագույնս պարզ: Պետք է լուծել Ձեզ հետ հաղորդակցվող անձի խնդիրը, և դա պետք է անել առավելագույնս արագ, հեշտ և գեղեցիկ, սակայն և այնպես նաև, որ տվյալ անձը հեշտության մասին գլխի չընկնի և համոզվի Ձեր աշխատանքի բարդության վերաբերյալ: Մեր կյանքում մեծ նշանակություն ունի մեր գործունեության մասին ստեղծվող միֆաբանությունը: Մեր մասին միֆերի ստեղծումը շատ կարևոր է: Մարդկանց մեծամասնությունը կարիք ունի ոչ թե թերապիայի, որքան որ սովորելու կազմակերպել իր աշխարհընկալման գործընթացը, իր մտածողությունը և գործունեությունը այնպես, որ բնական ձևով հաջողության հասնի: Պետք է ունենալ դրական նախագերդիրքորոշումներ: Օրինակ` «Ցանկացած ապագայում, որը «կարող է լինել», թաքնված են անչափելի մեծ հնարավորություններ և հեռանկարներ, քան այն ապագայում, որը «կլինի»»: Որպեսզի դա դառնա միջոց, բավական չէ պարզապես կարդալ: Դա կոչ է ուսումնասիրելու Ձեր միտքը, ընկալումը, հույզերը և վարքը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 908 |
| | |
