Իմաստախոսք. Ցեղի մահը սկսվում է ընտանիքի տրոհումից
 

   kiss.am




Երբ ցեղային հանրույթը մտնում է ստեղծագործական զարգացման շրջան, անհատների տանող մասը հավաքում է նյութական և գաղափարական արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում (հատկապես ցեղայինը) ձևափոխվում են փասեիզմի, այսինքն՝ ցեղային հանրույթը զարգացնող յուրաքանչյուր ակտիվ անդամ զգում է իրեն որպես սերունդների գծի շարունակողը, որի վրա ինքը ինչ-որ բան է ավելացնում, ու նրա համար անցյալը անհետ կորած չէ, այլ իր մեջ է: Եվ ավելանալով ամեն օր, ամեն ժամ՝ այդ անցյալը տվյալ անհատին առաջ է տանում:

Այդպիսի մարդիկ զգում են ոչ միայն իրենց ազգի ավանդույթների ժառանգորդները, այլ նաև մասնիկը և, տալով իրենց կյանքը հանուն դրա, վարվում են համաձայն իրենց բնական նյարդա-հոգեբանական կերտվածքի: Այդպիսի մարդկանց անվանում են փասեստներ:

Հենց որ փասեստների տոկոսային հարաբերությունը պակասում է, սկսվում է մի ժամանակ, երբ փասեստիզմին փոխարինում է ակտուալիզմը, երբ մարդիկ մոռանում են (համարյա) անցյալը և չեն ուզում իմանալ նաև ապագան: Նրանք ուզում են միայն այժմ և իրենց համար: Նրանք կորովի են, լի ավյունով, տաղանդավոր, սակայն ինչ-որ նրանք անում են, անում են միայն իրենց համար: Այդպիսի մարդկանց գոյությունը, իհարկե, չի բերում ցեղի կորստյան, այլ միայն զարգացման կանգառի, որը երեմն նպատակահարմար էլ է:

Ցեղի այդպիսի ստատիկ վիճակը ժամանակի կորուստ է, որովհետև այդ ընթացքում միջակությունները դուրս են սողում, և գերակշռությունը անցնում է ենթափասեստներին: Ցեղի ուժն, իհարկե, անհատներն էլ են, սակայն իրական գործող գործոնը ցեղի ստրուկտուրան կազմող կապերն են: Ցեղի կայունությունը որոշում է ոչ թե նրա զանգվածը և նախնիներին ճշգրիտ նմանակելը, այլ ունեցած արժեքների և սիմվոլների կապերի ամուր լինելը: Ցեղի ստրուկտուրայի բարդությունն է ապահովում նրա կայունությունը:

Ցեղի մահը հանրույթի համակարգի տրոհումն է, որը սկսվում է ընտանիքի տրոհումից:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol16/1zvtjcx-1-.png

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (06.02.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 787 | Տեգեր: Ներաշխարհ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ