Հետաքրքիր փաստեր գրողների կյանքից
  kiss.am ![]() «Լռությունը համաձայնության նշան է» հայտնի խոսքերի հեղինակը հույն փիլիսոփա Սոփոկլեսն է : ժամանակին մի գերմանացի գործարար ռուս գրող Պուշկինից 50 ռուբլով գնել է նրա ստեղծագործություններից մեկի հետևյալ տողը`«Ցերեկից պայծառ, գիշերից մութ»: Ինչու, հավանաբար կհարցնեք դուք: Բանն այն է, որ նա վաքս էր վաճառում: Իրոք վաքսի համար վատ գովազդ չէ… «Ցերեկից պայծառ, գիշերից մութ»: 2008թ.-ին Լոնդոնում առաջին անգամ հրապարակավ ներկայացվեց անգլիացի մեծանուն թատերագիր և բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրի՝ կենդանության օրոք արված միակ դիմանկարը։ Շեքսպիրագետները պնդում էին, որ դիմանկարը ստեղծվել է գրողի կենդանության օրոք՝ 1610թ., երբ նա 46 տարեկան էր։ Դիմանկարում պատկերված տղամարդը խիստ տարբերվում է Վիլյամ Շեքսպիրի ավանդական պատկերից։ Ենթադրվում է, որ դիմանկարը պատկանում էր Վիլյամ Շեքսպիրի հովանավոր կոմս Սաութհեմփթոնին և ընդգրկված էր վերջինիս հավաքածուում։ Ֆրանց Կաֆկան գտնում էր, որ քնելու համար հարկավոր է ըստ կարելվույն ծանրացնել մարմինը: Ըստ նրա` լավագույն տարբերակն էր պառկել մեջքի վրա, խաչել ձեռքերն ու գրկել ուսերը: Անգլիացի գրող Առնոլդ Բենեթը մահացել է Փարիզում տիֆից` տեղական ջրից վարակվելով: Նա հրապարակավ խմել էր ջուրը` ապացուցելու համար, որ Փարիզի ջուրը մաքուր է: Անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆը իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է կանգնած վիճակում: Հայտնի արտահայտությունը` «Դա էլեմենտար է, Ուաթսոն», որն ուղղակիորեն կապվում է Շերլոք Հոլմսի կերպարի հետ, ոչ մի անգամ չի հանդիպում Արթուր Կոնան Դոյլի բնագրերում: Մի երեկույթի ժամանակ գրող Մարկ Տվենը պարի է հրավիրում մի կնոջ և ասում` Դուք անչափ գեղեցիկ եք: Կինը պատասխանում է` Ցավոք նույնը ձեր մասին ասել չեմ կարող: Տվենն ավելացնում է. - Իսկ դուք ինձ պես ստեք: Գրող Ջոն Ափդեյքը, ով ստացել է այս մրցանակը վատագույն էրոտիկ տեսարանի նկարագրության համար: Գեղարվեստական գրականության մեջ վատագույն էրոտիկ տեսարանի մրցանակը հիմնադրվել է 1993թ. The Literary Review-ի նախկին խմբագիր Օբերոն Վոի կողմից: Մրցանակը գիպսե ոտնաթաթ է. մրցանակի հեղինակների մտահղացմամբ այս վերացական իրը խորհրդանշում է սեքսը: Մրցանակը շնորհվում է շամպայնի հետ միասին: Գերմանացի փիլիսոփա Կանտին հարցրին, թե նրա կարծիքով որ կանայք են ավելի հակված հավատարմության` թխահերները, թե շիկահերները: - Ճերմակահարները,- պատասխանեց մեծ փիլիսոփան առանց երկմտելու: Հարցազրույցներից մեկի ժամանակ Բեռնարդ Շոուին հարցնում են, թե որն է կանացի բնավորության առանձնահատկությունը: Շոուն ինչպես միշտ շատ սրամիտ պատասխան է տալիս, որը վերաբերում է կանանց ամենաբնորոշ արատներից մեկին. - Աշխարհիս երեսին չկա այնպիսի մի կին,- պատասխանում է Շոուն,- որին հաջողվեր ասել «ցտեսություն» երեսունից պակաս բառով: Մի առիթով հայր Դյումային հարցրին, թե նա ինչ կարծիքի է ամուսնական կապանքների մասին: - Ամուսնական կապանքները այնքան ծանր են, որ երկուսով միայն կարելի է տանել, իսկ երբեմն էլ` երեքով,- պատասխանում է Դյուման: Մի անգամ, երբ Բեռնարդ Շոուին հարց տվեցին, թե ինչքան կուզենար վաստակել, որպեսզի իրեն երջանիկ համարեր, գրողը տվեց շատ սրամիտ պատասխան: - Կուզենայի վաստակել այնքան, որքան ես վաստակում եմ իմ հարևանների կարծիքով,- պատասխանեց Շոուն: Նյուտոնի ժամանակակից մի բանաստեղծ գրել է. «Բնությունն ու աստղերը պատված էին խավարով անհույս։ Եվ աստված ասաց. «Եղիցի Նյուտոն։ Եվ եղավ լույս...»։ Էյնշտեյնի ժամանակակից մի բանաստեղծ շարունակել է այսպես. Դա երկար չտևեց։ «Եղիցի Էյնշտեյն,- սատանան գոչեց։ Եվ ամեն ինչ նորից թաղվեց մթի մեջ։ Մի անգամ Չապլինին (ով հայտնի է նաև իր գրական շնորհով)հարցնում են, թե մահից հետո որտեղ կուզեր ընկնել` դժոխք, թե դրախտ: - Դժվար է դրան միանգամից պատասխանել,- ասում է Չապլինը,- կլիմայի տեսակետից, իհարկե, գերադասելի է դրախտը, բայց կնախընտրեմ դժոխքը, որովհետև այնտեղ ավելի շատ ծանոթների կհանդիպեմ:- սրամտում է Չապլինը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2662 |
| | |
