Գաբրիել Գարսիա Մարկես (քաղվածքներ հարցազրույցներից)
  kiss.am ![]() Ես աստծուն չեմ հավատում, բայց վախենում եմ նրանից: Միշտ ուզեցել եմ սերիալներ հորինել: Ինձ նման մարդու համար, ում միակ ցանկությունն է, որ իրեն սիրեն իր արածի համար, սերիալը հազար անգամ արդյունավետ է վեպից: Ես փորձում էի հեքիաթներ գրել, բայց ոչինչ չէր ստացվում: Գրածներիցս մեկը ցույց տվեցի տղաներիս (այդ ժամանակ նրանք դեռ շատ փոքր էին): Վերադարձրին` ասելով. <<Հայրիկ, դու ինչ է` մտածում ես` երեխաները լրիվ հիմար ե±ն>>: Ես ունեի կին ու երկու փոքրիկ տղա: Աշխատում էի որպես գովազդային մենեջեր ու խմբագրում կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար ստիպված էի հրաժարվել աշխատանքից: ես հանձնեցի ավտոմեքենաս ու փողը տվեցի Մերսեդեսին (կնոջը): Ամեն առավոտ նա ինձ տալիս էր թղթեր, ծխախոտ ու այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատելու համար: Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք ենք 5000պեսո, ահռելի գումար: Պարզվեց` շրջակայքում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, ու բոլոր կրպակատերերը փորձել էին որևէ բանով օգնած լինել: Ձեռագիրը հրատարակչին ուղարկելու համար 160 պեսո էր պետք, բայց մնացել էր ութսունը: Այդ ժամանակ ես հանձնեցի Մերսեդեսի հարիչն ու վարսահարդարիչը: Իմանալով դրա մասին` նա ասաց.<<էդ էր պակաս, որ վեպդ վատը լիներ>>: Անհրաժեշտությունը շան մռութ ունի: ՁԻԱՀ-ն ընդամենը խիզախում է ավելացնում սիրո մեջ: Սերը միշտ էլ վտանգավոր է եղել, մահացու հիվանդության պես... Եթե ինչ-որ բանում կանայք էլ են ներգրավված, ապա վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես շատ հստակ գիտեմ, որ կանայք են կառավարում աշխարհը: Ամուսնական խնդիրները վերջանում են ամեն երեկո սիրով զբաղվելուց հետո և վերսկսվում ամեն առավոտ նախաճաշից առաջ: Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում: Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար: Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Սովորաբար նրանք համաձայնվում են խաղի կանոնների հետ, ինչպիսիք էլ որ դրանք լինեն, եթե դրանք ասվում են սկզբում: Բայց տանել չեն կարողանում, երբ կանոնները փոխվում են խաղի ընթացքում: Այդ ժամանակ նրանք դառնում են անզիջում ու դաժան: Սրտի հիշողությունը վատը վերացնում է, լավը` խոշորացնում: Մեզ շրջապատում են անսովոր, ֆանտաստիկ բաներ, իսկ գրողները մեզ համառորեն պատմում են անկարևոր, առօրյա պատմություններ: Մեծ աղետները մեծ հարստություն են ծնում. նրանք ստիպում են մարդկանց ապրել: Չէ, հարուստ չեմ: Ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չի: ԱՄՆ-ն հսկայական փողեր է ներդնում Լատինական Ամերիկայյում, բայց նրանց մոտ չի ստացվում այն, ինչ մենք անում ենք առանց որևէ ցենտ ծախսելու: Մենք փոխում ենք նրանց լեզուն, նրանց երաժշտությունը, նրանց ուտելիքը, նրանց սերը, նրանց մտքի ձևը: Մենք ազդում ենք Ամերիկայի վրա այնպես, ինչպես նրանք կուզեին ազդել մեզ վրա: Գ.Գ.Մարկես & Կ. Ֆուենտես Գրականության պրոֆեսորների հետ վիճեցի Կուբայում: Նրանք ասում էին. «հարյուր տարվա մենությունը առանձնահատուկ գիրք է, բայց լուծումներ չի առաջարկում»: Ինձ համար դոգմա է. իմ գրքերը նկարագրում են միջադեպերը, բայց պարտավոր չեն լուծումներ տալ: Մարդը մեռնում է ոչ թե երբ պետք է, այլ երբ կարողանում է: Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն: Շատ եմ վախենում, որ գոյություն կունենա ինչ-որ մեկը, ով չի սիրում ինձ, ու ես ուզում եմ, որ նա ինձ սիրի` կարդալով այս հարցազրույցը: թարգմ. անգլերենից Հասմիկ Սիմոնյանը Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1808 |
| | |
