Ցեղը ժողովրդի հարուցիչ ուժն է, և այդ ուժը տիեզերական է
  kiss.am ![]() Ընտանիքը պահպանում է ազգային ավանդույթները, ազգային հոգեկերտվածքը, այն դարերի միջով իր հետ է տանում իր ազգի նկատմամբ հարգանքը, պաշտպանում իր ազգի շահերը: Ուրեմն ի՞նչ անել: Պաշտպանել և պահպանել ինքն իրեն, սիրել ընտանիքը և ազգին ու երբեք չպաշտպանել տխմարներին, որոնց համար ոչինչ չարժե ոչնչացնել որքան ասես մարդկանց՝ իրենց նեղ շահերի համար: Ընտանիքը պարտավոր չէ զոհել իր անդամներին այդպիսի սև մարդկանց շահերի համար: Ընտանիքը երեխային է փոխանցում վարքի մշակված ցեղային ավանդույթները պահպանող ստերեոտիպեր: Ցեղը էներգետիկ երևույթ է, այն սոցիալական չէ, մարդկային տիպ է, վարքի անկրկնելի ստերեոտիպ է: Այն մարդկանց խումբ է՝ միավորված ծագման միասնությամբ, սովորույթներով և կենսակերպով: Ցեղը միավորող միջոցներն են լեզուն, մշակույթը, հավատքը, գաղափարախոսությունը, ծագումը, սովորույթները, կենսակերպը, աշխարհագրական միջավայրը: Յուրաքանչյուր ցեղ ունի սեփական ներքին կառուցվածքը: Ցեղային պատկանելիությունը մարդու գիտակցության մեջ համընդհանուր երևույթ է: Ցեղի ներքին ստրուկտուրայում ամենկարևոր դերը ընտանիքինն է, ընտանեկան հարաբերություններինը. կարևոր են սովորույթները, նիստուկացը, հարաբերությունների նորմաները: Ցեղը ժողովրդի հարուցիչ ուժն է, և այդ ուժը տիեզերական է: Ցեղը չի ծերանում, չի պարտվում, այն ժողովդրի արարիչն է, իսկ ժողովուրդը արարողն է: Ցեղին ավելի նրանք են ներկայացնում, որոնք հեռացել են մեզնից և նրանք, որ պիտի գան: Խաղաղ ժամանակներում գուցե կարելի է գոյատևել առանց ցեղային որակներին դիմելու, վտանգի ժամանակ՝ երբեք: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 847 |
| | |
