Աշխարհի ամենահանրահայտ գրքերը
  kiss.am Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները կազմել են վարկանիշային աղյուսակ, որտեղ ներառել են բոլոր ժամանակների աշխարհի ամենատարածված գրքերը: Ցանկի երկրորդ տեղում ամրապնդվել է Մաո Ցզե Դունի մտքերի մի ծաղկաքաղ-գիրք, որի տպաքանակը հասնում է 900 միլիոնի: Ուշագրավ է, որ ամենահանրահայտ գրքերի տասնյակում հայտնվել է նաև Դեն Բրաունի՝ աղմուկ հանած «Դա Վինչիի կոդ»-ը: ![]() Տարօրինակ է, բայց ցանկում բացակայում են մի շարք գրքեր, որոնցից աշխարհում վաճառվել են միլիոնավոր օրինակներ: Դրանց մեջ՝ նաև անգլիացի հեքիաթասաց Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունները կախարդների դպրոցի աշակերտ Հարի Պոտերի մասին: Այս գրքերից աշխարհում վաճառվել է ավելի քան 250 մլն. հատ: Ռոուլինիգի վեպերն ընթերցվում են ավելի քան 200 երկրներում և թարգմանված են 60 լեզուներով: Տպագրության գյուտից ի վեր Աստվածաշունչը առ այսօր մնում է Երկիր մոլորակի ամենատարածված գիրքը: Տպաքանակը հասնում է մոտ 6. մլրդ. հատի: Երկրորդ տեղում, ինչպես վերևում նշեցինք, Մաո Ցզե Դունի՝ տարբեր առիթներով արտահայտված մտքերի ծաղկաքաղն է՝ 900 մլն. օրինակ: Երրորդ հորիզոնականը աշխարհի ամենահանրահայտ գրքերի ցանկում զբաղեցնում է Ջ. Տոլկիենի «Մատանիների տիրակալը»: Սակայն, պետք է շեշտել, որ այս թվերը մոտավոր են, քանի որ հաշվարկների մեջ չի առնվել Ղուրանի՝ Մահմեդականության գլխավոր գրքի տպաքանակը, որը զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկն աշխարհում: 9-րդ տեղում է աղմկահարույց Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» գիրքը: Հինգերորդ տեղում հենց Գինեսի ռեկորդների գիրքն է: ![]() Ըստ Գինեսի գրքի փորձագետների՝ բոլոր ժողովուրդների և բոլոր ժամանակների ամենատարածված գրքերի տասնյակն ունի հետևյալ պատկերը. Top 10 of Everything, Guinness Book of Records 1. Աստվածաշունչ – 6 մլրդ. օրինակ 2. Մաո Ցզե Դունի մտքերի ժողովածու – 900 մլն. օր. 3. «Մատանիների տիրակալը» (Lord of the Rings) - Ջ. Տոլկիեն – 100 մլն. օր. 4. Ուղղագրության ամերիկյան տեղեկատու (American Spelling Book). Նոյ Վեբստեր – 100 մլն. 5. Գինեսի ռեկորդների գիրք (Guinness Book of Records) – 100 մլն. 6. Համաշխարհային տարեգիրք (World Almanac) – 80 մլն. 7. «Մանկական ընթերցանության Մաքգաֆիի հավաքածու» (McGuffey Readers). Վիլյամ Հոլմս Մաքգաֆի – 60 մլն. 8. «Երեխայի խնամքի հիմունքները» (Common Sense Book of Baby and Childcare), Բենջամին Սփոք – 50 մլն. 9. «Դա Վինչիի կոդը» (The Da Vinci Code), Դեն Բրաուն – 43 մլն. 10. «Հաղորդագրություն Գարսիային» (A Message to Garcia), Ալբերտ Հաբարդ – 40 մլն. Աշխարհի ամենաընթերցվողներից մեկը համարվում է նաև Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը: Մոտավոր հաշվարկներով գրքի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 80 միլիոնը, իսկ հաշվի առնելով տարբեր տարիների հրատարակությունները՝ այս թիվը կհասնի 500 միլիոնի: Հեթիաթը թարգմանվել է աշխարհի 180 լեզուներով: Հեղինակի հայրենիքում այն հաստատուն կերպով զբաղեցնում է հարյուր ամենաընթերցվող գրքերի 3-րդ հորիզոնականը: Իսպանիայում ամենամեծ տպաքանակ ունեցել է (բացառությամբ՝ Աստվածաշնչի) նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը՝ 30 միլիոն օրինակ: Ցավոք, Մարկեսը այլևս չի ստեղծագործում և կատալոնական «Վանգուարդիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ հեռացող տարին միակն էր իր գիտակցական կյանքում, որի ընթացքում չի գրել ոչ մի տող: Նա ասել է նաև, որ իր համար դժվար չէր լինի գրել ևս մի վեպ, բայց ընթերցողն անմիջապես կզգար, որ դրա մեջ ինքը հոգի չի դրել: Կոլումբիացի գրողի վերջին գեղարվեստական ստեղծագործությունը «Հուշեր իմ տխուր պոռնիկների մասին» ստեղծագործությունն էր, որին ընթերցողները սպասում էին 10 տարի շարունակ: Սակայն, այն չարժանացավ քննադատների ուշադրությանը: Բացի դա՝ Մարկեսը ստիպված եղավ վերաշարադրելու գրվածքի վերջին գլուխը՝ տպագրիչ-«գրահեններին» խաբելու համար: Բանն այն է, որ նրանք գրքի պաշտոնական թողարկումից երկու շաբաթ առաջ փորձել էին վաճառել նախապես գողացված ոչ պաշտոնական տարբերակը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2404 |
| | |

