Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի իմաստուն մտքերը
 

   

Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի իմաստուն մտքերը

 

Մարդու նկատմամբ հարգանքը մի պայման է՝ առանց որի մենք առաջընթաց չենք ունենա։

 

Եթե ուզում ես նավ կառուցել, պետք չէ մարդկանց հավաքել, ծրագրեր կազմել, գործ անել, գործիքներ բերել։ Պետք է մարդկանց վարակել անծայրածիր ծովը տեսնելու ձգտումով։ Այդ դեպքում նրանք իրենք կկառուցեն նավը…

 

Պետք չէ ասել, որ ջուրն անհրաժեշտ է կյանքի համար. այն հենց կյանքն է։

 

Երջանկություն բերում է ոչ դրա փնտրտուքը։ Եթե փնտրում ես այն, նստում ես և նստած մնում՝ չիմանալով՝ որ կողմ գնալ։ Իսկ երբ աշխատում ես՝ առանց ձեռքերդ ծալելու, ստեղծում ես, որպես պարգև քեզ երջանիկ են դարձնում։

 

Երբեք համբերությունդ մի՛ կորցրու. այն դռները բացելու վերջին բանալին է։

 

Ճշմարտությունն այն չէ, ինչը պետք է ապացուցել, այլ այն, ինչից հնարավոր չէ փախչել։

 

Մարդիկ ձգտում են սովորել ինչ ասես, միայն ոչ մտածել։ Նրանք սովորում են գրել, երգել, գեղեցիկ խոսել, զգալ, բայց երբեք չեն սովորում մտածել։

 

Կյանքում պատրաստի որոշումներ  չկան։ Կյանքում կան ուժեր, որոնք շարժման մեջ են։ Պետք է դրանք ստեղծել. այդ ժամանակ կգան նաև որոշումները։

 

Չնայած մարդկային կյանքն անգին է՝ մենք միշտ այնպես ենք վարվում, ասես կա մի ավելի թանկարժեք բան։

 

Մարդն ընդամենը հարաբերությունների հանգույց է։

 

Կատարելության հասնում են ոչ այն ժամանակ, երբ ոչինչ չկա ավելացնելու, այլ այն ժամանակ, երբ ոչ մի ավելորդություն չկա։

 

Կյանքը կարգուկանոն է ստեղծում, բայց կարգուկանոնը կյանք չի ստեղծում։

 

Ճշմարտությունն այն է, ինչ աշխարհն ավելի պարզ է դարձնում, այլ ոչ թե այն, ինչ աշխարհը քաոսի է վերածում։ Ճշմարտությունն այն չէ, ինչն ապացուցման կարիք ունի։ Այն պարզությունն է։

 

Մենք սովորել ենք թռչել, ինչպես թռչունները, լողալ, ինչպես ձկները, մեզ մնում է միայն սովորել ապրել, ինչպես մարդիկ։

 

Դու ապրում ես քո արարքներում, ոչ թե մարմնում։ Դու քո արարքներն ես, և չկա քեզ նման երկրորդը։

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol30/stare-zaboravljene-poslovice-i-mudrost-naroda-1-.jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Davbad (30.05.2015)
Դիտումներ: 1003 | Տեգեր: Ներաշխարհ, իմաստուն մտքեր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ