Քրիստինե (26տ.) Ինչպես նորից ինքնավստահ զգալ
  kiss.am ![]() «Ես գերազանց եմ սովորել դպրոցում, համալսարանում, բազմազան մրցանակների եմ արժանացել, դրամաշնորհներ շահել, բարձրացել կարիերայի սանդուղքով: Վերջին 3 տարում աշխատում եմ միջազգային կազմակերպությունում: Իսկ աշնանը հետս նյարդային պոռթկում տեղի ունեցավ, ու դրանից հետո ինձ դադարեցին վստահել, ու կարծես հեղինակությունս հավասարվեց զրոյի: Ինչպես սկսել նորից»: ՊատասխանԵրբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեծ կազմակերպությունների միջանցքներով շրջում են «նյարդային պոռթկման» եզրին գտնվող նախկին գերազանցիկներ, ովքեր հավատում էին, որ եթե ամեն ինչ ճիշտ անեն, ապա հիանալի կյանքն ապահովված է: Նման հավատը աջակցություն է գտնում նրանց կողմից, ումից կախված ենք, ուժ է տալիս մեզ… Կորպորացիաները տարբեր են լինում, բայց դրանցից յուրաքանչյուրում կան ակնհայտ հակասություններ հռչակած հրապարակային սկզբունքների և իրականության միջև: Բազմաթիվ մարդկանց համար, հատկապես նրանց, ովքեր պատասխանատու են և նպատակասլաց, այդ հակասությունները ճակատագրական են դառնում: Նրանք չափազանց ուշ են հասկանում, որ իրենց անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է, իսկ օգնել ոչ ոք չի կարող: Կարևոր է համադրել մեր սպասումները մեր իրական տեսածի հետ և հասկանալ, որ գոյատևումը կորպորատիվ համակարգում հատուկ փորձություն է , որից դուրս գալը կարող է մեծ կորուստների հետևանք դառնալ: Մեկը դառնում է ցինիկ ու դավադիր, մյուսը բացարձակապես «անջատում է» զգացմունքները, իսկ ոմանք էլ որոշում են, որ աշխատանքը մեծ, դաժան ընկերություններում իրենց համար չէ և ընտրում են իրենց ուրույն ճանապարհը: Քրիստինե, աշխատելու անկարողությունը, անհամատեղելիությունը նման համակարգում անհաջողություն ու ձախողում չէ: Դա առերեսում է (թեկուզև ցավոտ) սեփական սահմանափակումների, բայցև իրական ցանկությունների ու շարժառիթների հետ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 979 |
| | |

Պատասխան