Հարց. Ես տեղափոխվել եմ նոր աշխատանքի և ուզում եմ լավ տպավորություն ստեղծել կոլեկտիվում: Բայց այդ հարցի կապակցությամբ խնդիրներ ունեմ: Խնդիրներից մեկն այն է, որ վախենում եմ խոսել հավաքների, խորհրդակցությունների ժամանակ` մտածելով, որ կարող եմ ինչ-որ ավելորդ բան ասել: Ինչպե՞ս հաղթահարել այդ դժվարությունը:
Պատասխան. Բնական է, որ ուզում ես մարդկանց վրա լավ տպավորություն թողնել: Այն, որ դու վախենում ես խոսելուց կամ ավելորդ բան ասելուց, հոգեբանական առումով կապված է մանկական հասակի հետ: Հավանաբար քեզ այդպես են դաստիարակել` ասելով, որ չի կարելի տեղի-անտեղի խոսել, խառնվել մեծահասակների խոսակցություններին: Վախից ազատվելու համար պատկերացրու, որ դու ինչ-որ բան ես ասում, հայտնում ես քո կարծիքը խորհրդակցության ընթացքում, և բոլորը... ծիծաղում են, ծաղրում: Մի՞թե դա հնարավոր է: Չէ՞ որ դու լուրջ, հավասարակշռված, խելացի մարդ ես և երբեք որևէ հիմար կարծիք չես հայտնի: Այդպես մտածելուց այլևս ոչ մի բանից չես վախենա:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: