Մի այսպիսի կատակ
կա. Մի երիտասարդ նկարագրում է հարսնացուի իր իդեալը.
«Ուսումնասիրությունների համաձայն՝ առավել երջանիկ ամուսնական զույգերը
նրանք են, որոնցում զույգերը բնավորության հակառակ գծեր ու հատկանիշներ
ունեն... այդ պատճառով էլ ես հարուստ ու գեղեցիկ աղջիկ եմ փնտրում»:
Հայտնի մի խոսք կա. «Հակադրությունները ձգում են միմյանց», բայց
վարքաբանական ուղղության հոգեբանները որոշեցին ստուգել, թե այդ ասույթը
որքանով է ճիշտ: Երկար ժամանակ գիտնականները սիրո հետազոտությամբ չէին
զբաղվում: Սերը՝ սուբյեկտիվ ու անարտահայտելի, միայն վերջերս է գիտական
հետազոտությունների առարկա դարձել:
Բրենդիսի և Հարավային Կարոլինայի համալսարաններում հետաքրքիր տվյալներ
ստացվեցին: Գլխավոր բացահայտումն այն էր, որ տղամարդիկ և կանայք տարբեր
ձևով են վերաբերվում սիրուն և սիրահարվածության վիճակին:
Գիտե՞ք արդյոք թե սիրահարված կնոջ վարքն ինչով է տարբերվում սիրահարված տղամարդու վարքից՝ փորձեք պարզել այս թեստի օգնությամբ:
Պատասխանեք հարցերին ընտրելով երկու տարբերակներից մեկը՝ «Ճիշտ է» կամ «սուտ է»:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: