Կնոջն ընկալելու խորհուրդներ
  kiss.am Ինտերնետային Мatch.com կայքէջի մեկնաբան Լաուրա Շեֆերը գիտական վերջին ձեռքբերումները հաշվի առնելով` 5 պարզ կանոն է սահմանել` օգնելու տղամարդուն` կնոջը ավելի խորը հասկանալու համար. ![]() 1. Ուշադրություն դարձրեք մանրամասներին: Կանայք հակված են նկատելու փոքր թվացող ժեստերը. այսպես է նրա ուղեղը կառուցված: 2. Նշումներ արեք, որպեսզի հիշեք, թե ինչ է պատմում ձեզ կինը: Փաստն այն է, որ կանայք հիշում են մանրամասները, այն դեպքում, երբ երիտասարդները դիտարկում են ողջ պատկերը: 3. Հանգիստ եղեք բոլոր իրավիճակներում: Կանայք գնահատում են դա, քանի որ իրենք ավելի հակված են ագրեսիվ իմպուլսների: Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները ճակատային բլթի կեղևը չափելով` նշեցին, որ ուղեղի այդ հատվածը հսկում եմ զգացմունքների կարգավորումը: Պարզվում է` աղջիկները ավելի լավ են հանդուրժում կոպտությունը: 4. Գրեք բանաստեղծություններ: Կամ էլ էլեկտրոնային սիրային հաղորդագրություններ ուղարկեք: Կալիֆոռնիայի համալսարանից Լարի Քեհիլի կարծիքով` կանացի ուղեղը տեքստի նկատմամբ ավելի ընկալունակ է, քան տղամարդու ուղեղը: Հարցի էությունն այն է, որ կանացի ուղեղի կեղևում նեյրոնները ավելի խիտ են, իսկ կեղևը պատասխանատու է լեզուների և հասկացությունների ընկալման համար: 5. Դարձեք նրա սերոտոնինը, այլ խոսքով` երջանկության հորմոնը: Օգնեք նրան շտկելու իր թերությունները: Խոսեցեք նրա հետ, նրան հանգիստ մերսեք… Նրան երջանկացրեք… Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1185 |
| | |
