Երբեք մի՛ ասեք այս խոսքերը կնոջը
 

   aysor.am


Գրեթե բոլոր տղամարդիկ համոզված են, որ գիտեն կնոջը գրավելու բոլոր հնարքները: Սակայն քչերին են հայտնի այն արտահայտություններն ու մտքերը, որոնք երբեք չպետք է ասվեն կնոջ հետ զրույցի ընթացքում:

Երբեք մի՛ ասեք այս խոսքերը կնոջը

1. Երբեք վատ չարտահայտվես աղջկա տղա ընկերների մասին: Նման վարքագիծը, առավել ևս, երբ դուք անգամ չեք էլ ճանաչում տվյալ մարդուն, աղջկա մոտ առաջացնում է այն տպավորությունը, որ դուք վախենում եք մրցակցությունից կամ պատրաստ չեք պայքարել ձեր հարաբերությունների համար:

2. «Կզանգեմ շաբաթ օրը». Երբեք չասեք նման բան, սա կստիպի մտածել, որ դուք կանխատեսելի եք: Հարաբերությունների մեջ անկանխատեսելիությունը կարևոր է դրանց ընթացքի ու զարգացման համար:

3. «Քանի՞ ընկեր ես ունեցել». Մի՞թե իրականում դուք ցանկանում եք իմանալ դա: Եթե այս հարցը հնչեցրեցիք մի քանի հանդիպումից հետո, դուք նրան կթվաք անինքնավստահ մարդ ու թերահավատ` ինքներդ ձեր նկատմամբ:

4. «Զանգահարել եմ, ինչո՞ւ հետ չես զանգել». Այս արտահայտությունը վկայում է, որ դուք խանդում եք: Սա նույնպես կարող է դիտարկվել որպես անինքնավստահության նշան:

5. «Ես քեզ դո՞ւր եմ գալիս». Երբեք չասեք այս բառերը: Սա կհաստատի այն, որ դուք ունես հսկայական բարդույթներ: Եթե աղջիկը չհավաներ, նա երբևէ չէր հանդիպի ձեզ հետ:

6. «Ի՞նչ անենք այսօր». Նկատի ունեցեք, որ կանայք նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր կարողանում են ինքնուրույն ծրագրեր մշակել ու իրականացնել դրանք:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol15/37203888_1230223395_x_4dfff213fa-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (01.03.2014) | Հեղինակ: aysor.am W
Դիտումներ: 2127 | Տեգեր: կին-տղամարդ հարաբերություններ, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ