![]()
  Armladies Հոգեբանները մի շարք հետազոտություններ են արել և պարզել են, թե ինչպիսի կանանց չեն սիրում տղամարդիկ: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ այդ տեսակներին:
«Լկտի»
Տղամարդը նրա համար ժամանակ միշտ է գտնում, նվիրում է թանկարժեք նվերներ, սակայն այդ հարաբերությունները երբեք ամուսնությամբ չեն ավարտվում: Այս տեսակի կանանց տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում: Նրանց հետաքրքրում են միայն սեռական հարաբերությունները: «Միմոզա» ![]() Այս տեսակի կինը նախընտրում է լավ, քնքուշ, հոգատար «այգեպանի», որի դրամապանակը միշտ լիքն է: Նա սիրում է, երբ տղամարդն իր ոտքերի առաջ է, անխոս «տանում» է նրա կամակորությունները, բայց հետո, հենց այդ տղամարդն էլ հեշտությամբ կարող է անհետանալ: «Միմոզա» տեսակի կինը սիրում է մոմերով ընթրիք, սիրո խոստովանություններ (անգամ եթե անգիր արած լինեն), անակնկալներ և այլն: Նա սիրում է անդադար ուշադրության կենտրոնում լինել, ռոմանտիկ է, երազկոտ… Սակայն որոշ ժամանակ անց ձանձրացնում է ցանկացած տղամարդու: Այս կինը «կարող է» սիրել միայն այն տղամարդուն, ով ՊԱՏՐԱՍՏ է իր հանդեպ հոգատար լինել, տանել նրա «նազուտուզը» և կարևորը՝ ի վիճակի լինել նրան ապահովել կյանքի լավ պայմաններով: Իսկ, երբ նրա ակնկալիքները չեն իրականանում, նա վերածվում է չար, մշտապես վիրավորված, անօգնական կնոջ: «Տիեզերքի կենտրոն»
Այս տեսակի կինը չի ընդունում ոչ մի տեսակի պատճառաբանություն: Նա ընդունակ է քայլելու դիակների վրայով միայն թե հասնի իր նպատակին: Այն տղամարդիկ, ովքեր այսպիսի կանանց հետ են ապրում, ի վերջո ատում են թե նրանց, թե իրենց` թուլակամ լինելու համար: Նա անտանելի է, կարծում է, որ երկիրը պտտվում է իր շուրջ: Այսպիսի պահվածքով ստիպում է տղամարդուն, որ նա զղջա իր ընտրության հարցում: «Մուկիկ» ![]() Լուռ, չերևացող կերպար է, ով պատրաստ է ամեն ինչ անել կողակցի բոլոր պահանջները բավարարելու համար: Նա բոլոր հարցերում համաձայն է, անգամ կարիք չկա նրա կարծիքը լսելու: Նա միշտ հավատարիմ կլինի իր «տիրոջը»: Ամբողջ կյանքում երջանիկ է, որ ընտրություն անելիս նրան են ընտրել որպես կին: «Մուկիկն» իր ամուսնուն կորցնելու վախից համաձայն է ցանկացած կարգավիճակում լինել և սիրով է ընդունում իր կողմը նետած ուշադրության «փշրանքները»: Որպես կանոն, այդ աստիճան նվիրվածությունը գնահատված չէ տղամարդկանց կողմից և նրա հետ կարող են մնալ միայն խղճահարությունից դրդված: «Կարիերիստ»
«Կարիերիստ» կինը միշտ ինքնավստահ է և գործնական: Նա ամեն ինչից ամենաշատն է ուզում: Աշխատում շատ, բայց ոչ թե փողի համար, այլ, որովհետև ձեռնտու է, հեռանկարային է: Նա, անգամ անկողնում է գործերից խոսում, որը ոչ մի տղամարդ չի հանդուրժի: Բացի այդ, տղամարդը սիրում է լինել առաջնորդի դերում: Այսպիսի կանանց ամուսինները «նստում» են տանը և հետևում երեխաների դաստիարակությանը՝ երազելով հասարակ և համեստ կնոջ մասին: «Որսորդուհի» ![]() Նա հմայիչ է և գեղեցիկ է հագնվում: Նա սիրում է սեթևեթել և սիրախաղ անել: Այս տեսակի կնոջ համար առաջնային նպատակն ամուսնանալն է: Եվ երբ հասնում է դրան, կտրականապես փոխվում է՝ վերածվելով տնային տնտեսուհու, որը կապում է մի ճաշոտ գոգնոց ու այլևս չի հետևում իրեն: «Որսորդուհին» կարծում է, որ լուծել է իր խնդիրը` ամուսնանացել է և կարճ ժամանակ անց նրա տղամարդը դադարում է հետաքրքրվել իրենով ու սկսում է փնտրել իսկական «որսորդուհու»: «Ձյունե թագուհի»
«Ձյունե թագուհին» անկողնում թաքցնում է սառնությունը և խաղում բավարարված կնոջ դեր: Նա չի կարող և ի վիճակի էլ չէ իսկապես սիրել, հաճույք ստանալ սիրուց: Այս կնոջ մոտ չոր հաշվարկ է, ես քեզ, դու` ինձ: Սովորաբար այս տեսակի կանայք ավելի շատ սիրուհու դերում են լինում, բայց այդ դերն էլ է ժամանակավոր: «Մամուլյա» ![]() Լավ տնային տնտեսուհի է, հրաշալի մայր, օրինակելի կին: Նրա տանը ամեն ինչ իր տեղում է ու կարգին: Նա հասցնում է և արդուկ անել, ճաշ եփել, երեխայի դասերին հետևել և ամուսնական պարտականությունները ճիշտ ժամանակին անել: Սակայն այս տեսակի կինն անտեսում է տղամարդուն և սիրային կյանքում պասիվ է: Նա կարևորում է երեխաների առողջությունը և ընդհանուր ընտանիքի գաղափարը: Որպես կանոն, այս կանանց չեն լքում, որովհետև տունը մաքուր է, ճաշը պատրաստ. մտահոգվելու առիթ շատ չի լինում: Բայց չի բացառվում, որ ժամանակի ընթացքում, այս տեսակի կնոջ տղամարդու կողքին հայտնվի սիրուհի, ով ավելի ուշադիր ու ջերմ կլինի նրա նկատմամբ:
Posted by erkusov.com on 30 Մարտ, 2015
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1529 |
| | |