life.panorama.am Վարսավիրանոց գնալուց առաջ կանգ արեք հայելու առջեւ: Մինչև մազերի գույնն ընտրելը պետք է հաշվի առնել արտաքին տեսքի առանձնահատկությունները՝ մազերի բնական գույնը, աչքերի գույնը, մաշկի գույնը: Տաք գույները դեմքը մի թեթև կարմրացնում են, այնպես որ, եթե ձեր մաշկն արդեն ունի բաց վարդագույն երանգ, նախապատվությունը տվեք շամպայնի սառը երանգներին, ավազե կամ մոխրագույն բլոդնդին, սառնավուն շագանակագույնին: Եթե դուք հաճախ եք կարմրում կամ մաշկը հակված է ալերգիկ ռեակցիաների, խուսափեք մազերը կարմիր գույներով երանգավորելուց: Մի մոռացեք նաև աչքերի գույնի մասին: Ջերմ երանգներով մազերը սազում են տաք գույներով մաշկ և շագանակագույն, կանաչ կամ դարչնագույն աչքեր ունեցող մարդկանց: Իսկ բաց ոսկեգույն կամ սառը մոխրագույն երանգները սազում են կապույտ կամ մոխրագույն աչքերով սպիտակամաշկ կանանց: Չսխալվելու համար հարկավոր է որոշել, թե ով եք դուք ձեր աչքերի, մազերի, մաշկի բնական գույնով՝ «գարուն», «ամառ», «աշուն», թե «ձմեռ»: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1706 |
| | |