Օգտակար Անդրոիդ հավելված. City Informer
 

   armblog.net

Օգտակար Անդրոիդ հավելված. City Informer

 

Armblog.net-ը գրում է՝

Ծրագրավորողներ Տիգրան Ազատյանն ու Նարեկ Մամիկոնյանը թողարկել են մի հետաքրքիր ծրագիր: City Informer ծրագիրը Անդրոիդ հավելված է և աշխատում է Անդրոիդ համակարգով աշխատող գրեթե բոլոր սարքերի վրա: Ծրագիրն իրենից ներկայացնում է տեղեկատվական ուղեցույց և թույլ է տալիս կողմնորոշվել աշխարհի ցանկացած երկրում ու հեշտությամբ գտնել դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, բանկերի և այլ հաստատությունների մասին մանրամասն տվյալներ: Ուղեցույցն ունի 10 բաժին և մոտ 90 ենթաբաժին, որտեղ կարելի է գտնել տվյալ քաղաքի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:

 

Օգտակար Անդրոիդ հավելված. City Informer


Հնարավորություն կա նաև «Կարգավորումներ» բաժնում ավելացնել ցանկացած քաղաք, բնակավայր, փողոց կամ շրջան և ստանալ տվյալ վայրի հաստատությունների ցանկը: Որևէ վայր չընտրելու դեպքում ծրագիրն ավտոմատ որոշում է Ձեր գտնվելու վայրը և ինքնուրույն ցուցադրում է Ձեր գտնվելու վայրին մոտ գտնվող հաստատությունների ցուցակը՝ համապատասխան ինֆորմացիայով:

 

Օգտակար Անդրոիդ հավելված. City Informer


Ծրագրում կան նաև այլ ֆունկցիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է կատարել զանգեր, ուղարկել SMS հաղորդագրություններ ինչպես նաև քարտեզի վրա գծել Ձեր գտնված վայրից դեպի ընտրված օբյեկտ տանող ճանապարհը: City Informer-ի առաջին տարբերակը նախատեսված էր միայն Հայաստանի համար, սակայն վերջերս թողարկված երկրորդ տարբերակը նախատեսված է նաև միջազգային շուկայի համար (անգլերեն և հայերեն ինտերֆեյսներով: Հեղինակները խոստանում են հաջորդ տարբերակներում ավելացնել նոր ֆունկցիաներ: Ծրագիրն ամբողջովին անվճար է և կարող եք ներբեռնել Google Play-ից: Կարող եք նաև գնահատել ծրագիրը Google Play-ում և տարածել հայ ծրագրավորողների աշխատանքի արդյունքը:


Օգտակար հոլովակ

Viber-ի ու Skype-ի հայկական այլընտրանքը` ZANGI
 
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol27/city_informer_Armblog.png

Կատեգորիա: Բազմազան | Ավելացրեց: Davbad (08.04.2015) | Հեղինակ: armblog.net W
Դիտումներ: 735 | Տեգեր: օգտակար խորհուրդներ, Ինտերնետ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ