Ինչպե՞ս պետք է հաճոյախոսել կնոջը
 

   Կնոջ աշխարհ

Բազմիցս ապացուցված ճշմարտություն է, որ կնոջ սիրտը գրավելու ամենահեշտ ճանապարհը նրան հաճոյախոսելն է: Չէ՞  որ կանայք սիրում են ականջներով, խոսքի ազդեցությունն ամենահզոր զենքն է տղամարդու համար՝ գրավելու կնոջ սիրտը: 

 

Տղամարդու ամենահզոր զենքը` հաճոյախոսություն


Իսկ ի՞նչ պետք է շշնջալ կնոջ ականջին, որ արագացնի նրա սրտի աշխատանքը, խելաքահան անի նրան, ինչպիսի՞ն պետք է լինի հաճոյախոսությունը.

Նախ պետք է հաճոյախոսել ճիշտ ժամանակին ու տեղին, հաճոյախոսությունը պետք է հնչի հնարավորինս անկեղծ ու բնական, զերծ մնացեք շինծու և շաբլոն արտահայտություններից: Աշխատեք այնպիսի բառեր ընտրել, որ ծիծաղ չառաջացնեն շրջապատում: Պատկերացրեք՝ ինչպիսի ծիծաղի զգացում կզգա ձեր ընտրյալը, եթե նրան անվանեք  մռութս, ձկնիկս, իմ սրտի տիրուհի...

Բնավ պետք չէ ընդօրինակել ֆիլմերից կամ ռոմանտիկ գրականությունից. «Քո աչքերի փայլը ինձ գերել է, քո ժպիտը կարծես երկնքում փայլող աստղիկներ ինձ հիշեցնի...», նման վեհաշունչ բառերը կարող են կեղծ հնչել և, հետևաբար, հիասթափության պատճառ դառնալ: 

Առանձնացրեք ձեր ընտրյալին շրջապատից:

Հիշե՛ք, որ հաճոյախոսությունն ուշադրության նշան է: Կանայք պաշտում են, երբ հաճոյախոսության օբյկեկտը իր կանացիությունն է, բարյացակամությունը, էլեգանտությունը, խելքը, դյութիչ ձայնը,  հմայիչ ժպիտը, համբերատարությունը, արտաքին տեսքը, նոր զգեստը, անթերի կառուցվածքը... Ոչ մի դեպքում հաճոյախոսելիս մի շեշտեք այսօր բառը, ասենք «այսօր դու շատ գեղեցիկ ես». դա կնշանակի, որ նա երեկ այդպիսին չէր: Հաճոյախոսությունը արվում է հաստատակամ, բարյացակամ, անկեղծ և հաճելի տոնով` առանց ավելորդ ժեստերի:

Բացահայտեք կնոջ մեջ թաքնված առավելությունները, որոնք արժանի են հաճոյախոսության և պարզապես հաճոյախոսեք:
Եթե հաճոյախոսությունը լսելիս կինը ժպտում է և նրա աչքերը փայլում են, ուրեմն կարողացել եք պարգևել նրան հաճելի վայրկյաններ, հաճոյախոսությունը ստացվել է:







777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/kompliment_p.jpg

Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: Davbad (20.02.2015) | Հեղինակ: Կնոջ աշխարհ W
Դիտումներ: 1151 | Տեգեր: կին-տղամարդ շփում, Տղամարդիկ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ