![]()
  kiss.am Ո՞ր կինը չի երազում իր սիրելիի աչքին ամենահմայիչն ու ամենասեքսուալը երևալ: Այդ դեպքում չի խանգարի իմանալ, թե տղամարդկանց կարծիքով որն է սեքսուալությունը: Մենք մի քանի գաղտնիք կբացենք ... 1-ին խորհուրդ: Ակնարկի՛ր, բայց մի՛ խոստացիր: Վերնաշապիկի վերին երկու կոճակներն արձակելը անմեղ արարք է, բայց ահա գերկարճ կիսաշրջազգեստը... պարզապես սադրանք է: Շատ նեղ տաբատը` նույնպես: Ինչպես նաև չափազանց համարձակ լողազգեստը: Ցանկալի է ամեն ինչում չափի զգացումը պահել: 2-րդ խորհուրդ: Հանրահայտ է, որ միջին վիճակագրական տղամարդը օրվա ընթացքում սեքսի մասին մտածում ամենաքիչը 20 անգամ: Այնպես որ երեկոյան նա բավականին լարված վիճակում է, և կախված նրանից, թե ինչպես եք հագնված, կօգնի ճիշտ տրամադրել նրան: 3-րդ խորհուրդ: Տղամարդկանց մեծամասնությունը պահպանողական հայացքներ ունի, և տարբեր էկզոտիկ զարդերը, որոնք շատ են սիրում աղջիկները, կարող են նյարդայնացնել: Այդ պատճառով էլ պետք է շատ զգույշ լինել տարբեր զիզիբիզիների նկատմամբ: Հակառակ դեպքում տղամարդը նույն հետաքրքրությամբ կվերաբերվի քեզ, ինչպես կենդանաբանական այգու սիրունիկ կապկին: 4-րդ խորհուրդ: Եթե կինը թույլ է տալիս իրեն գրկել ու համբուրել, պիտի հոգ տանի, որ իր հագուստը ոչ միայն գեղեցիկ ու տպավորիչ լինի, այլև հաճելի` շոշափելու համար: Եթե ամենացնցող հագուստով ես, բայց այն կարված է պիթոնի` որոշ մարդկանց մոտ ալերգիա առաջացնող կաշվից, ամեն տղամարդ չի համարձակվի քեզ գրկել: 5-րդ խորհուրդ: Բոլոր կանայք էլ գիտեն, որ տղամարդիկ սիրում են հանելուկային կանանց: Բայց քեզ ինչպե՞ս պահես կամ հագնվես, որ տղամարդուն մշտապես ինտրիգային վիճակում պահես: Այդ մասին նույնիսկ համաշխարհային դասականներն են գրել, և դու կարող ես նրանց գրական հերոսուհիների անցած ճանապարհով գնալ:
Ինչի՞ց է գայթակղվում տղամարդը Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2478 |
| | |