Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համար
![]()
  Kiss.am Ինչպես հայտնի է, հղիության ժամանակ կնոջ ճաշակն ու նախընտրությունները փոփոխության են ենթարկվում: Երբեմն ցանկություն է առաջանում այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին երբեք չեք ունեցել նախկինում:
![]() Ահա տարբեր գունային լուծումներ ձեր հագուստի համար.
Մորեգույն
Մորեգույնը խորհրդանշում է բարձրագույն հոգևորությունը և ձգտումը ներթափանցելու բնության գաղտնիքների մեջ: Ուրեմն` էլ ու՞մ արժե կրել այս գույնի հագուստ, եթե ոչ կնոջը, ում մարմնում նոր կյանք է ձևավորվում: Սա լուրջ, բայց ոչ «մռայլ» գույն է: Այդ պատճառով ապագա մայրերից շատերն ընտրում են այս գույնը գործնական կոստյումների համար:
Կապույտ
Կապույտը խորհրդանշում է հակումը` խոհերի և փիլիսոփայության, բնության հետ շփման ցանկությունը: Այն նվազեցնում է նյարդայնությունը, մեղմացնում ագրեսիան և ցրում տագնապները: Ուստի այս գույնը համապատասխանում է ոչ միայն տղաներ սպասող մայրիկներին, այլև նրանց, ում բնությունը աղջիկ է նախատեսել:
Մանուշակագույն
Մանուշակագույնը խոհականության, իմաստնության և թաքուն գիտելիքների գույնն է: Թաքուն գիտելիքները վերաբերում են մայրիկներին: Զարմանալի չէ, որ բազմաթիվ հղիներ բնազդաբար ընտրում են հենց այս գույնը: Համարվում է, որ մանուշակագույնը վերականգնում է հոգեկան-զգացմունքային հավասարակշռությունը, բարելավում է քունը, հեռու է վանում տհաճությունները և վատ հիշողությունները:
Բորդո
Բորդոն, ինչպես և կարմիրը, համարվում է տոնականության, խորհրդավորության ու գայթակղության գույն: Հենց այդ պատճառով հղիների համար պրետ-ա-պորտե հագուստ արտադրողները երեկոյան զգեստների և կոստյումների հավաքածուներ են ստեղծում հենց այս տոնական գույնով: Բացի այդ բորդոյի գաղտնիքը նրանում է, որ այն հարմար է և՛ ամենօրյա, և՛ գործնական հագուստի համար:
Վարդագույն
Վարդագույնը Վեներայի, փափկության, կանացիության և ընտանեկան հարաբերությունների գույնն է: Ժամանակակից Ու3 սարքավորումները թույլ են տալիս բավականուն շուտ որոշել երեխայի սեռը: Ուստի այն կանայք, որոնց այդ սարքավորումները դուստր են խոստանում, կարող են առանց կասկածի վարդագույն կրել արդեն հղիության 4-րդ ամսում: Բացի այդ` վարդագույնը վերջին տարիների, թերևս, ամենանորաձև գույնն է:
Երկնագույն
![]() Սպիտակ
Դե իհարկե սպիտակը լույսի, կենսական ուժի, թեթևության և անհոգության խորհրդանիշն է: Այն հագեցնում է ապագա մայրիկին դրական ներուժով ու կենսախնդությամբ: Նման հակվածությունը շատ անհրաժեշտ է, քանի որ բազմաթիվ հղի կանայք տարբեր առիթներ են գտնում ծուլանալու կամ թախծելու համար: Բացի այդ` սպիտակը ծննդի և մանկութան գույնն է:
Կարմիր
Կարմիրը ջերմության, ուրախության, տոնի, գեղեցկության ու սիրո, ակտիվության և հաղթանակի գույնն է: Այս գույնը օժտված է հատկությամբ` փոխանցելու մարդուն մեծ ներուժ, ուստի այն հարմար է հատկապես այն շրջանների համար, երբ ապագա մայրիկին տհաճություն են պատճառում մռայլ մտքերը, տոքսիկոզը և վատ տրամադրությունը: Հնում կարմիրը համարվում էր «խիստ կարևոր անձանց» գույն: Միթե կասկած կա, որ ապագա մայրիկը ևս V.I. P. է:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4786 |
| | |