Sheknows.com Ժամանակին Զիգմունդ Ֆրեյդը բացահայտեց Էլեկտրայի բարդույթը (ավելի ճիշտ լինելու համար ասենք, որ հասկացությունն առաջարկել էր Կառլ Գուստավ Յունգը այն ժամանակ, երբ Ֆրեյդը նախընտրեց խոսել Էդիպյան բարդույթի մասին, որն արտահայտվում է երկու սեռերի մեջ էլ և եզրույթը սխալ համարեց):
Իրականում այդպիսի տեսություն կա, և շատ կանայք, գիտակցաբար կամ ոչ, տղամարդկանց մեջ փնտրում են որակներ ու սովորույթներ, որոնք ուներ իրենց հայրը:
- Երբ դու մեծանում էիր, հայրդ միակ տղամարդն էր, ում տեսնում էիր որոշակի «չափանիշերով»: Եվ նրա վերաբերմունքը մայրիկիդ հանդեպ զույգերի համար օրինակելի վերաբերմունք է, որն այժմ նստած է քո ենթագիտակցության մեջ:
- Այնպես, ինչպես հայրդ քեզ էր վերաբերվում (անկախ այն բանից, թե ինչպես), քո մեջ պատասխան զգացմունք էր առաջացնում, քանի որ երեխաների սերը ծնողների հանդեպ բացարձակ է ու միանշանակ: Այդ պատճառով հիմա դու նման վերաբերմունքով տղամարդ ես փնտրում: Դրա հետևանքով կանայք հաճախ տառապում են, բայց չեն լքում ամուսիններին, ովքեր նվաստացնում են իրենց, երբեմն նաև ձեռք են բարձրացնում նրանց վրա:
- Հայրիկի որակները՝ դրական կամ բացասական, քեզ համար արդեն սովորական են: Դու դրանց լավ ծանոթ ես և գիտես, թե քեզ ինչպես դրսևորես: Բնականաբար, ենթագիտակցորեն կարծում ես, որ այդպիսի որակներ ունեցող տղամարդու հետ քեզ համար հեշտ կլինի համատեղ ապագա կառուցել: Սակայն, դրա հետ մեկտեղ, տղամարդու հետ հարաբերությունները, միևնույնն է, զարգանալու են հակամարտության սցենարով, որը ժամանակին «գրել էիր» հայրիկիդ համար: Եվ որպեսզի քանդես այս «կախարդական շրջանը», պետք է նախ հարցերդ լուծես հորդ հետ, հնարավոր է՝ միասին հոգեբանի այցելելով: Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 973 |
| | |
