doctors.am Աղջկական բարդույթները լինում են դեռ չամուսնացած կամ զուգընկեր չունեցող աղջիկների մոտ: Դա գալիս է դաստիարակությունից, հասարակության վերաբերմունքից, սեփական նախապաշարմունքներից:
Այս աղջկական բարդույթները, որոնցից ժամանակին չեն ազատվում, վերածվում են կանանցի բարդույթների: Կան անլիարժեքության բարդույթներ: Սեքսի ժամանակ նրանք անընդհատ մտածում են, թե ինչպես թաքցնեն իրենց ցելյուլիտը, ավելորդ քաշը, թերությունները, որն էլ թույլ չի տալիս անկողնում թուլանալ և հաճույք ստանալ: Նրանք այդ պահին մոռանում են, որ այդ տղամարդը ընտրել է իրենց այդպիսին, մոռանում են, որ ցանկալի են, սիրված: Բացի այդ, եթե խնդիրներ կան, դրանք կարելի է լուծել նախօրոք, այլ ոչ թե անկողին բերել: Կան նաև ավելի ինտիմ խնդիրներ, բարդույթներ: Մի փոքր փորձ ունեցող տղամարդն էլ անգամ գիտի, որ կինը կարող է սեռական ակտի ժամանակ օրգազմ չունենալ, և դրա համար կնոջն այլ խթաններ են հարկավոր: Եվ եթե տղամարդը ցանկանում է այդպես հաճույք պատճառել իր կնոջը, ապա կանանց մի մասը իր նախապաշարմունքների պատճառով դա թույլ չի տալիս` իրեն համարելով “իսկական հայուհի”, որին վայել չեն “այդպիսի բաները”, կամ էլ, եթե նույնիսկ թույլ են տալիս, ապա դրանից հետո մոռանում են, որ քնքշանք, շոյանք հարկավոր է նաև տղամարդուն: Ավելի ճիշտ կամ մոռանում են, կամ էլ կարծում, որ իրենց արժանապատվությունը դա թույլ չի տալիս անել:
Կենսաբանական միևնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երևույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Դա դիտվում է թե ցածրակարգ և թե բարձրակարգ կենդանիների` սարդերի, շնաձկների, գայլերի մոտ: Ինչպեսև` մարդկանց շրջանում: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսևորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը բնազդային գործոններն են: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1285 |
| | |
