Ինչպե՞ս են «անառիկ» պահում կուսաթաղանթը
 

   Doctors.am

 

Doctors.am-ը գրում է՝

Աբորտ արել ե՞ս
-Չէ
-Ծննդաբերություն ունեցել ե՞ս
-Չէ

«Դե ուրեմն, ամուսնությունից 2-3 օր առաջ, կգաս, կվիրահատենք, կունենաս նոր կուսաթաղանթ: Նայում ենք, տենանք` ինչ պատռվածք ունի: Վիրահատության մի ձև կա. կար ենք դնում, -բացատրեց Երևանի բժշկական կենտրոններից մեկի գինեկոլոգիայի բաժնի բժշկուհին ու դարձյալ շեշտեց, - բայց, նայի` ամուսնությունից 2-3 օր առաջ ես գալի, շուտ չէ»:

Նա չմոռացավ նաև հանգստացնել. «Ցավ չի լինի, չվախենաս»: 

Նշենք, որ բժշկական կենտրոններում, որտեղ մենք հարցումներ էինք անցկացնում, երբ իմանում էին, որ լրագրող ենք չէին պատասխանում, այս պատճառով էլ ստիպված եղանք ներկայանալ որպես, իսկապես, կուսաթաղանթը վերականգնելու կարիք ունեցող քաղաքացի: Ոչ մի բուժհիմնարկում նման վիրահատություն բացահայտ չի կատարվում, այն միանգամայն գաղտնի է:

Բժշկական կենտրոններից մեկի տնօրենի ընդունարանում հեռախոսազանգերին պատասխանող աղջիկը շշմեց, երբ իմացավ` մեզ «հուզող» խնդիրը, այնուհետև նույնքան ապշած էլ հարցրեց. «Վա՞յ, ըտենց բան ե՞ք ուզում անեք, այ քեզ բան»:

Երևանի պետական բժշկական համալսարանի Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը «շատ կնճռոտ» խնդիր է: Նրա կարծիքով, մարդիկ հաճախ չեն տարեբերում «կուսություն» բարոյական հասկացությունը և «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը:

«Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջ ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ»,- նկատեց սեքսապաթոլոգը:

Մեր զրուցակցի սեփական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում կուսաթաղանթի վերականգնման են դիմում նրանք, ովքեր վախենում են ապագա ամուսնու հետ խնդիրներ ունենալուց: «Կանայք վախենում են, որ ամուսինը կասի, թե կինը եղել է շատ տղամարդկանց հետ և այդ հիմքով նրան անընդհատ կվիրավորի, այնինչ, ֆիզիոլոգիապես կանանց մի մասն ի ծնե կարող է կուսաթաղանթ չունենալ կամ ունենալու դեպքում էլ սեռական հարաբերությունից հետո այն կարող է չպատռվել»,- ասում է նա:

Շահրամանյանը, կուսաթաղանթի ֆիզիոլոգիական նկարագիրը ներկայացնելով, նշեց, որ գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ: Օրինակ, նրա խոսքով, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական, ապա ոչ մի միջամտություն` սեռական հարաբերության ու գինեկոլոգիական հետազոտության տեսքով, չի կարող խախտել դրա ամբողջականությունը:

«Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում նաև սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ», նշում է Վրեժ Շահրամանյանը:

Կուսաթաղանթի վերականգնման 2 ձև կա՝ ժամանակավոր և երկարատև. երկու դեպքում էլ, սեքսապաթոլոգի ներկայացմամբ, այդ աշխատանքը պետք է կատարվի վիրահատարանում։

«Ժամանակավոր վերականգնման դեպքում կնոջ սեռական օրգանի մուտքի մոտ հալվող կարեր են դրվում, որը ամուսնու համար կնոջ կուսության զգացողությունն է ապահովում: Այդ մեթոդով վերականգնված կուսաթաղանթը ամենաշատը մնում է 7 օր։ Կա նաև նույնանման, սակայն ավելի բարձրակարգ նյութերով և մեթոդներով պլաստիկ վիրահատություն, որից հետո վերականգնված կուսաթաղանթը ժամկետ չունի. այն կպատռվի, երբ կինը ցանկանա կրկին սեռական հարաբերություն ունենալ»,- բացատրում է նա:

Ժամանակակից սեքսոպաթոլոգը ուսումնասիրել է եվրոպական երկրներում հին ժամանակներում կուսաթաղանթն անառիկ պահելու երևույթը և փոխանցում է, որ եվրոպական երկրների միջնադարյան շրջանում տարածված էր, որ երբ ասպետները պատերազմ էին գնում իրենց կանանց մետաղից պատրաստված ներքնաշորեր էին հագցնում, վրան կողպեք դնում, որի բանալին իրենց հետ տանում էին, իսկ օրիորդներին նույնպիսի զգեստներ էին հագցնում հայրերը:

Սեքսապաթոլոգն անգամ «կույս» բառի ստուգաբանությունն է ուսումնասիրել. «կույս» նշանակում է «չամուսնացած աղջիկ», իսկ Սուրբ Գրքում գործածվում է իբրև ածական` «մաքուր, անփորձ, ողջախոհ»: «Կույս» բառը նշանակում է նաև անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը` մարմինը, անառիկ է պահում զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում:

Դարձյալ պատմությունից Շահրամանյանը նշում է, որ նախկինում տարածված են եղել կուսաթաղանթի վերականգնման տարբեր մեթոդներ. օրինակ՝ Հին Եգիպտոսում կանայք իրենց սեռական օրգանների մեջ աղավնու արյունով լցված գնդեր են տեղադրել: Նրա խոսքով, դա անում էին հիմնականում մարմնավաճառները՝ հաճախորդներին ապացուցելու համար, որ իրենք կույս են ու այդպիսով մեծ գումար պոկում նրանցից:


 

Հարցեր սեքսապաթոլոգին. կուսություն 

 

Ինչպե՞ս են ակտիվ սեռական կյանքով ապրած աղջիկները նորից «կույս» դառնում 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol31/kuys_260.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (22.06.2015) | Հեղինակ: Doctors.am W
Դիտումներ: 16775 | Տեգեր: կուսություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ