Ի՞նչ է ուզում կինը սեքսի ժամանակ (18+)
 

   

Կանայք, անշուշտ, տարբեր են, և նրանց ցանկություններն էլ են տարբեր, երբեմն` անկանխատեսելի: Սակայն սեքսի ժամանակ գեղեցիկ սեռի պահանջները գրեթե նույնն են: Ձեզ ենք ներկայացնում 10 ցանկություն, որոնց մասին նրանք չեն խոսում, բայց տենչում են:

 

Ի"նչ է ուզում կինը սեքսի ժամանակ (18+)

 

Սեր

Անհիշելի ժամանակներից կնոջ համար սերն ու սեքսը համարվում են միասնական ստեղծագործություն: Անկախ տարիքից` բոլոր կանայք ուզում են սեռական հարաբերություն ունենալ սիրելի տղամարդու հետ: Սեքսում կնոջ համար մեծագույն խթանիչը հենց սերն է: Շշնջացեք, որ սիրում եք նրանք, ցանկանում ենք նրան. սա այն է, ինչ կինն ամենից շատ է ուզում լսել:

Հիգիենա

Կանայք չեն հանդուրժում, անգամ զզվում են, երբ տղամարդը մաքուր չէ և չի հետևում սեռական օրգանների մաքրությանը: Կանայք ամեն մանրուք նկատում են և եթե չեն խոսում հիգիենայի մասին, ապա այն պատճառով, որ չեն ցանկանում նեղացնել ձեզ: Իսկ ահա այն տղամարդիկ, ովքեր օրալ սեքսի սիրահարներ են, պետք է հստակ գիտակցեն, որ սեռական օրգանները կատարյալ մաքուր պետք է լինեն:

Ռոմանտիկ դրսևորումներ

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ռոմանտիկ դրսևորումների մեծ սիրահար են: Այսպիսով, սեքսի ժամանակ մի քառատող նվիրեք նրան, համեմատեք նրա շուրթերի համար անմահական գինու հետ, ծաղկի թերթիկներով զարդարեք նրա մարմինը, ապա գուրգուրեք նրան:

Հիացմունք

Գեղեցիկ սեռը կարիք ունի հիացմունքի: Նրանք ցանկանում են, որ ամեն պահ իրենցով հիանան և օծեն հաճոյախոսություններով: Հիացեք նրա կազմվածքով, նրա ճկունությամբ, քնքշելու կարողությամբ, և նա իսկապես երանություն կպարգևի ձեզ: Կանայք սիրում են ականջներով, դա միշտ պետք է հիշել:

Համարձակություն

Կանայք սիրում են համարձակ տղամարդկանց և համարձակ ցանկացած դրսևորում: Համարձակ տղամարդիկ գրգռում և բորբոքում են կնոջ երևակայությունը նախքան սեքսով զբաղվելը: Իսկ ահա սեքսում համարձակ քնքշանքները խելքահան կանեն ցանկացած կնոջ:

Բազմազանություն

Ամեն անգամ նույն գործողություններն անելն, իհարկե, ձանձրալի է. հարկ է հնարամիտ լինել անկողնում: Առաջարկեք նորություններ փորձել` սեքսուալ խաղերը, կերպարները նույնպես տեղին կլինեն: Նախաձեռնող եղեք, մի սպասեք, գործեք:

«Ագրեսիվ» գործողություններ

Տղամարդու սեքսուալ ագրեսիվությունը գրգռում է կանանց: Նրանք զգում են տղամարդու տիրելու տենչն ու ավելի ակտիվ արձագանքում վերջինիս քայլերին: Ագրեսիվությունը կարող է դրսևորվել թեթև կսմթոցով, կծոտելով, ձեռքերը կապելով: Որոշ կանայք խենթանում են, երբ սեքսի ժամանակ տղամարդիկ «կեղտոտ» բառեր են ասում նրանց, սակայն բառերի ընտրության հարցում զգույշ եղեք կամ այնպես այն արտասանեք, որ լսելուց կինն ավելի գրգռվի: Ագրեսիվության մասին խոսելիս ավելորդ չի լինի ավելացնել չափի զգացողության մասին:

Քնքշանք

Կանայք սիրում են երկար տևող քնքշանքներ, շոյանքներ, մի խոսքով` երկար նախաբանը խոստումնալից պատմվածքի վերջ է ենթադրում: Կանայք զգացմունքային են և մշտապես պաշտպանված լինելու ցանկություն ունեն: Ջերմացրու նրան քո քնքշանքներով, գուրգուրանքներով, հպումներով և կարեւորը` մի շտապիր:

Համառություն

Կանայք սիրում են, երբ իրենց համոզում են, և ահա այստեղ է, որ հարկավոր կլինի տղամարդու համառությունը: Սակայն համոզելու գործընթացը չպետք է սահմանափակվի միայն խոսքերով: Գործի դրեք շուրթերը, ձեռքերը, լեզուն, համբույրները` համեմելով համոզիչ խոսքերով: Կանայք սիրում են «չարչարել», այնպես որ, համառ եղեք և պատրաստ կրելու քաղցր չարչարանքները:

Վարպետություն

Այո, կանայք ուզում են հմուտ կողակից ունենալ: Տղամարդը պետք է վարպետ լինի անկողնում, հստակ իմանա սեքսի արվեստի հերթականությունն ու կառուցվածքը: Ի վերջո, տղամարդն է որսորդը:

Կարևոր է իմանալ

Կանայք սիրում են ագահ տղամարդկանց. մի բավարարվիր ընդամենը մեկ անգամ դարպասը գրավելով:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/Image_111_480.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (09.03.2015)
Դիտումներ: 4539 | Տեգեր: սեքս, Կանայք, սեքսւ ուղեցույց | Վարկանիշ: 3.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ