Երբ աղջիկը զգացմունք է ունենում միաժամանակ երկու տղայի հանդեպ...
 

   «Կնոջ աշխարհ»

Երբ աղջիկը զգացմունք է ունենում միաժամանակ երկու տղայի հանդեպ...Երբեմն թվում է, թե սիրահարված ես միանգամից երկու հոգու: Նման իրավիճակ հաճախ է հանդիպում մեր օրերում: Ինչպե՞ս կողմնորոշվել նման դեպքերում, կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, այլապես հետո կզղջաս, որ կորցրել ես նրան, ում իրականում սիրում էիր: Առաջարկում ենք մտովի պատկերացնել մի քանի իրավիճակներ և կատարել ընտրություն:

1. Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ նրանք երկուսն էլ գտնվում են վտանգավոր իրավիճակներում, և միայն դուք կարող եք փրկել նրանց կյանքը: Ո՞ւմ կշտապեք առաջինը օգնություն ցույց տալու: Կողմնորոշվեցի՞ք, դե շտապեք ընտրություն կատարել:

2. Հարցրեք ինքներդ ձեզ, ո՞ւմ հետ կցանկանայիք ապրել ողջ կյանքում: Շատ հաճախ մենք շփոթում ենք սերը հրապուրանքի կամ կրքի հետ, ժամանակի ընթացքում այդ ամենը անցնում է, իսկ իրական սերը մնում է ողջ կյանքի ընթացքում`ապրելով բազում փորձություններ:

3. Պատկերացրեք, որ նրանք լքել են ձեզ, ի՞նչ ապրումներ կունենաք դուք: Եթե տխրում եք, զգում կարոտի սուր զգացում և ձեր սիրտը ուղղակի ճզմվում է կորուստի զգացումից, ուրեմն դա է իրական սերը, իսկ եթե դուք զգում եք, որ պարզապես հաճելի ժամանակ եք անցկացնում նրա ընկերակցությամբ, և կորուստի այնքան էլ ցավալի չէ, ուրեմն հենց նրանից էլ բաժանվեք:

4. Ու՞մ հետ եք ավելի հաճախ վիճում, ո՞վ է ավելի շատ հասկանում ձեզ, նրանցից ո՞վ է ավելի կոպիտ, ոչ հարգալից ձեր նկատմամբ: Պատասխանեք այս հարցերին, իհարկե բաց աչքերով:

5. Ի վերջո լսեք ձեր սրտի ձայնին, հիշեք, որ կանացի ինտուիցիան հազվադեպ է սխալվում,- հաղորդում է «Կնոջ աշխարհ» -ը:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol31/2erb_aghjiky_zgacmownq_e_ownenowm_miajhamanak_erko.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Davbad (26.06.2015) | Հեղինակ: «Կնոջ աշխարհ» W
Դիտումներ: 1049 | Տեգեր: Կանայք, Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ