Ero-Mix channel Իրենց և իրենց հարաբերությունները պաշտպանելու համար կանայք հաճախ ստում են: Կան ստի ընդհանուր տեսակներ, որոնց օգնությանը կանայք հաճախ են դիմում:
1. «Ես ամենևին չեմ բարկանում քեզ վրա»:
Սա կանանց կողմից օգտագործվող ամենատարածված սուտն է: Եթե կինը նման արտահայտություն է անում, ուրեմն դուք իսկապես ցավ եք պատճառել նրան, պարզապես նա չի ցանկանում մտածել և խոսել դրա մասին:
2. «Ես դեմ չեմ, որ դու ընկերներիդ հետ գնաս ստրիպտիզ-ակումբ»: Այս արտահայտությամբ կանայք պարզապես ցանկանում են տպավորություն ստեղծել, թե իրենց միևնույն է, սա նույնպես ինքնապաշտպանության ձև է: Իրականում, ցանկացած կնոջ ցավ է պատճառում այն փստը, որ իր սիրելի տղամարդը պատրաստվում է նայել այլ մերկ կանանց: Բացի այդ` կանայք սիրում են լինել ուշադրության կենտրոնում, ոչ մի կնոջ դուր չի գա իր տղամարդու ուշադրությունը զիջել մերկապարուհու:
3. «Հիմա ես պատրաստ չեմ հարաբերությունների հետագա զարգացմանը...» Մեծամասամբ այս հայտարարությունը սուտ է: Սա կնոջ կողմից պարզապես մեղմ և կոծկված փորձ է տղամարդուն հասկացնելու, որ նա հետաքրքրություն չի առաջացրել իր մեջ:
4. «Ես դեմ չեմ այսօր վճարել հաշիվը»... Կատարյալ սուտ է, կանանց մեծամասնությունը միշտ ակնկալում է, որ համատեղ ընթրիքի հաշիվը կվճարի տղամարդը: Եթե թույլ տաք կնոջը վճարել, նա միանգամից կմտածի, որ դուք գծուծ եք:
5. «Դա անհավանական էր»... Այս կեղծ արտահայտությունը հիմնականում հնչում է սեքսից հետո: Այդպես կինը փորձում է համոզել իր զուգընկերոջը, որ նա լավագույնն է անկողնում:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2312 |
| | |
