![]()
  Վիլեն Եդիգարյան ![]() 1. Կյանքի ճանապարհին թեթևամտորեն սլանալ չի կարելի, այդ ուղու վրա պետք է դուրս գալ անհրաժեշտ զգուշությամբ և հարգանքով: 2. Այդ ուղին զառիթափ ժայռի մակերևույթով վեր բարձրանալու նման է. պետք է նայես վերև միայն նրա համար, որ ճեղքեր գտնես վեր բարձրանալու և երբեք ներքև չնայել՝ ընկնելուց խուսափելու համար: 3. Գոյության իմաստը կայանում է գիտակցման որակի բարձրացման մեջ: 4. Մարդը աշխարհի վերաբերյալ իր տեսակետը պահպանում է ինքն իր և ուրիշների հետ երկխոսության միջոցով այդ հայացքների անընդհատ հաստատմամբ: Դա նշանակում է, որ աշխարհը մարդու համար այնպիսին է, ինչպիսին է իրեն ուղղված իր մշտական պնդումներում: 5. Հենց որ ներքին երկխոսությունը դադարում է, տեսակետը կարող է փոխվել: 6. Ընկալումը և հասկանալը կախված է հաշվարկման համակարգից: Եթե այդ համակարգը փոխվում է, փոխվում է աշխարհի մեր ընկալումը և, հետևաբար, ճշմարտության ընկալումը: 7. Քանի դեռ մարդը ընդունում է, որ իրականության ֆիզիկական պլանը միակ գոյություն ունեցող հաշվարկման համակարգն է, նա կշարունակի պայքարել, որ մյուսներն ընդունեն իր տեսակետը, համոզմունքները և գաղափարները՝ որպես միակ ճշմարիտը: 8. Եթե մարդ կարողանա կանգ առնել և մտածել այն մասին, որ աշխարհը, հնարավոր է, այնպիսին չէ, ինչպես, որ ստիպում է իրեն տեսնել, կգիտակցի, որ բոլոր կրոնական հավատքները և քաղաքական-փիլիսոփայական ուսմունքները համընդհանուր ճշմարտության նիստերն են և ճշմարտությունը ըմբռնելու համար անհրաժեշտ է ընկալել (իրականության) բոլոր նիստերը: 9. Մենք ունենք ընտրություն: Մեր ընտրությամբ կարող ենք մնալ մեր ճակատագրի զոհը, սակայն և կարող ենք ընդլայնել մեր գիտակցությունը և ըմբռնել մարդուն հասանելի բոլոր հնարավոր ընկալումները… և այդպիսով՝ միանալ մեր ճակատագրին: Միանալով մեր ճակատագրին՝ որոշ չափով վեր ենք բարձրանում դրանից և ձեռք բերում որոշակի չափի ազատություն: 10. Մարդու սխալն այն է, որ նա միշտ բացատրություններ է փնտրում, որոնք կհաստատեն աշխարհի վերաբերյալ իր տեսակետը և իր մտածողության ձևը: ![]() 11. Աշխարհի մեր ընկալումը և նրա մասին գիտելիքները, մասնավորապես, կախված են նրանից, թե ինչպես ենք հասկանում և օգտագործում բառերը: Անկախ նրանից, թե որքան ուշադիր և մանրամասն ենք ընտրում բառերը, դրանք միշտ ծածկում են ճշմարտությունը: 12. Մարդու կյանքը ինքնակարգապահության ռազմավարություն պետք է լինի. յուրաքանչյուր գործողություն, զգացմունք և միտք պետք է մանրամասն կշռադատվի՝ ըստ դրանց արժեքների: 13. Էներգիան և ժամանակը չպետք է ծախսել այն բաների վրա, որոնք կապված չեն ձեր կոչման հետ: 14. Մարդը պարտավոր է լավ ծանոթ լինել իր էության յուրաքանչյուր շերտի հետ, նույնիսկ թաքնված հակումների և առանձնահատկությունների, թաքնված պոտենցիալ հնարավորությունների հետ: Դրան հասնելու համար շրջակա աշխարհը պետք է դիտել որպես հայելի: 15. Աշխատելով հայելու այդ սկզբունքով՝ անհրաժեշտ է դիտել սեփական կյանքը հակառակ կարգով, ընթացիկ պահից մինչև ծնվելու օրը: Նման դիտարկումը պահանջում է այնպիսի անկեղծություն, որը հասանելի է դառնում միայն անողորմության ակտով: 16. Անողորմությունը պետք է սկսել իրենից: Միայն այդ դեպքում ինքն իր նկատմամբ խղճահարությունը փոխարինվում է անողորմությամբ, և մարդը դառնում է ունակ լրջանալու, դառնալու զգաստ: 17. Լրջությունը և զգաստությունը ընդունակություն է իր կյանքի ցանկացած իրադրությանը վերաբերվել համապատասխան դրա արժեքի: 18. Զգաստությունը զրկված է հուզական տարրից և իրենից անողորմության ակտ է ներկայացնում, որի ընթացքում անձը թույլ չի տալիս սեփական զգացմունքներին ծածկել դիտարկվող խնդիրը: 19. Դա չի նշանակում անսիրտ լինել: Ընդհակառակը՝ անձը պետք է աշխարհը սիրի այնքան, որ չկարողանա որևէ բանի նկատմամբ կանխակալորեն մոտենալ: 20. Զգաստ գործող անձը անարդարացիորեն չի ծածկի սիրած մարդուն և ուրիշի գործունեությունը չի համարի բացասական, քանի դեռ չի արել ազնիվ գնահատում այդ արարքների՝ ըստ նրանց իրական արժեքների: 21. Իսկական ներում չի կարելի ստանալ նրանից, ում հետ որ վատ եք վարվել: Դա սրտի ներքին խնդիրն է, խելացի գործունեություն է, որը հիմնված է զգաստության վրա: 22. Կայունություն ձեռք բերելու համար պետք է զբաղվել չանելով: 23. Կայունությունը սերտորեն կապված է զգաստության հետ: 24. Տոկունությամբ և վճռականությամբ գործելու ընդունակությունը շրջապատում է մարդու արարքները բարձրագույն ուժերի աուրայով, որը առաջ է գալիս ներքին համոզվածությամբ: ![]()
Կյանքի 7 դաս Կոնֆուցիոսից
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2566 |
| | |