![]()
  Kiss.am
1. Մեկը չի հասկանա` ինչպես են բուրում վարդերը, մյուսը դառը բույսերից մեղր կքամի: Մեկին մի մանրուք տաս, ամբողջ կյանքում կհիշի, մեկին էլ կյանքդ նվիրես, չի էլ հասկանա: 2. Որքան ցածրոգի է մարդը, այնքան բարձր է քիթը ցցում: Նա քթով ձգտում է հասնել նրան, ինչին հոգին չի հասել: 3. Ում կյանքն է հարվածում, նա շատ բաների կհասնի: Աղի վրայից կերած մեղրն ավելի քաղցր է: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է: 4. Նույն պատուհանից երկուսը նայում էին: Մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք: 5. Մենք ուրախության և տխրության աղբյուր ենք: Մարդն ասես բազմանկյուն կյանքի հայելի լինի. նա և՛ ոչնչություն է, և՛ անչափ հզոր: 6. Որքան հաճախ ենք կյանքում սխալվելով՝ կորցնում մեզ համար թանկ մարդկանց, ջանալով օտարներին հաճոյանալ` հեռանում ենք մերձավորներից, մեծարում ենք նրանց, որ մեզ չաժեն, իսկ ամենահավատարիմներին` դավաճանում: Ով մեզ սիրում է, նեղացնում ենք և ներողություն ակնկալում: 7. Մի' նախանձիր նրան, ով հարուստ է և ուժեղ, արևածագին միշտ հաջորդում է մայրամուտը: 8. Կյանքի հետ, որն ասես մեկ ակնթարթ լինի, վարվիր՝ ասես այն վարձակալած լինի:
9. Նվիրել ինքնդ քեզ՝ չի նշանակում մատուցել: Նույն անկողնում քնել՝ չի նշանակում միասին քնել: Վրեժ չլուծել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել: 10. Հնարավոր է գայթակղել տղամարդուն, ով ամուսնացած է, հնարավոր է գայթակղել տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց հնարավոր չէ գայթակղել տղամարդուն, ով սիրած կին ունի: 11. Իմաստուն ապրելու համար շատ բան է պետք իմանալ, բայց սկզբի համար մի մոռանա. քաղցած մնա, բայց մի կեր՝ ինչ պատահի, և եղիր մենակ, բայց ոչ նրա կողքին, ով պատահի: 12. Սիրելի մարդու մեջ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ ոչ սիրելիների մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները: 13. Պոկված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը պետք է ավարտել, իսկ սիրելի կնոջը պետք է երջանկացնել, այլապես չարժեր պայքարել մի բանի համար, որին ի զորու չես հասնել: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2061 |
| | |