«Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ...». Մեծերը կրքի մասին
 

   Web

«Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ...». Մեծերը կրքի մասին

Երբ միտքը և կիրքը վիճում են նուրբ մարմնի վրա, տասից ինը դեպքերում հաղթում է կիրքը:

Ուիլյամ Շեքսպիր

Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է, առաջիններին երբեմն խեղդում են, բայց լքում են հազվադեպ:

Բեռնարդ Շոու

Սերը ամենաուժեղն է բոլոր կրքերի միջից, քանի որ այն միաժամանակ վերցնում է գլուխը, սիրտը, և մարմինը:

Վոլտեր

Կրքի առարկան փոխվում է, իսկ կիրքը միշտ մնում է միակը և անկրկնելին:

Օսկար Ուայլդ

Ցանկացած կիրք դրդում է սխալներ գործել, բայց ամենահիմար սխալները դրդում է սերը:

Լարոշֆուկո

Իսկական կիրք մեր օրերում հազվադեպ է հանդիպում: Դա այն մարդկանց արտոնությունն է, ովքեր ոչինչ չունեն անելու:

Օսկար Ուայլդ

Աշխարհը ղեկավարում են ոչ թե հետաքրքրությունները, այլ կրքերը:

Ալեն

Մարդիկ դատապարտում են կիրքը` մոռանալով, որ փիլիսոփայության ջահը վառվում է դրա լույսերով:

Մարկիզ դե Սադ

Այն մարդիկ, որոնց մտահոգում են կրքերը, առավել շատ կարող են վայելել կյանքը:

Ռենե Դեկարտ

Միտքն ունի անհամեմատ բարձր ունակություն, սակայն ձեռք է բերվում միայն կրքերին հաղթելու ժամանակ:

Գոգոլ

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/kirq_p.jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (17.02.2015) | Հեղինակ: Web W
Դիտումներ: 2523 | Տեգեր: Աֆորիզմներ, կիրք, իմաստուն մտքեր | Վարկանիշ: 4.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ