Աշխարհի պատկերը բուդդայականության ուսմունքում
  kiss.am Աշխարհը բուդդիստական դոգմատիկայում ունի բազմաշերտ կառուցվածք: Ըստ դրա՝ կան 31 գոյության շերտեր, որոնք դասավորված են ներքևից վերև` ըստ հոգևորության բարձրության: Սրանք բաժանվում են երեք կարգի` կարմալոկա, ռուպալոկա և արուպալոկա:
Կարմալոկայի մեջ մտնում են բանականության 11 աստիճանները: Դա գոյության ամենացածր շերտն է: Այստեղ լիիրավ գործում է կարման: 12-ից 27-րդ շերտերը վերաբերում են գիտակցության ավելի բարձր մակարդակին` ռուպալոկային: Այստեղ արդեն իրական է ոչ թե կոպիտ մարմնականը, այլ երևակայությունը: Սակայն այն դեռ շարունակում է կապված մնալ մարմնական աշխարհի հետ: Եվ վերջապես վերջին շերտը` արուպալոկան, լիովին զերծ է ձևերից և նյութականից: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 827 |
| | |
