Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…
 

   Kiss.am

Թերևս համամիտ եք բոլորդ, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան «ընկերը»… Տարաբնույթ աշխատանք, խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը հանդիսանում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց: Իհարկե, խոսքը, վիրտուալ սեքսի մասին է: 
 
Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…
 
Հետաքրքիրն այն է, որ տարեց տարի շատանում են այն կայքերը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է փորձել վիրտուալ սեքս. թերևս դրանք ունեն մեծ պահանջարկ: Բայց ցավալին այն է, որ այս տեսակ կայքերը «բռնում են» մարդկանց, ու շատերը դառնում են դրանց մշտական այցելուները` խուսափելով իրական շփումից:
 
Իսկ ովքե՞ ր են նմանատիպ «սեքս» նախընտրողները: 
Դե իհարկե`
 
 
անչափահասները, ում համար վիրտուալ սեքսը և' հասանելի է, և' ապահով: Բայց այն կարող է նաև բացասաբար անդրադառնալ անչափահասի հոգեկան աշխարհի վրա:
 
մարդիկ, ովքեր ընտանեկան կյանքում հիասթափություն են ապրել: Այս մարդիկ չեն կարողանում ամուսնալուծվել` ունենալով տարբեր պատճառներ, դավաճանության էլ չեն գնում, դրա համար դառնում են վիրտուալ սեքսի սիրահարներ: Ըստ վիճակագրության` վիրտուալ սեքս որոնողների 35 տոկոսը հենց ամուսնական կյանքից հիասթափվածներ են: Այս դեպքում վիրտուալ սեքսն օգնում է պահել և' ընտանիքը, և' չդավաճանել:
 
Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…
 
մարդիկ, ովքեր վստահ չեն ո՜չ իրենց անձի, ո՜չ էլ իրենց սեքսուալ կարողությունների վրա: Վիրտուալ սեքսն օգնում է նրանց` անտարբերությամբ նայել իրենց բոլոր խնդիրներին: Բայց մինչև ե՞րբ… 
մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են, և անձնական կյանքի համար ժամանակ չեն ունենում: Սեքսոպաթոլոգները եկել են այն եզրակացության, որ վիրտուալ սեքս կայքերից ամենաշատ կախվածություն ունեն հենց գործարար կանայք և տղամարդիկ:
 
և իհարկե մարդիկ, ում համար տհաճ է իրական սեքսը, քանի որ ունեն այնպիսի մի հիվանդագին երևակայություն, որ կարող են լիցքաթափվել միայն վիրտուալ սեքսի օգնությամբ:
 
Յուրաքանչյուրն ունի ընտրելու իր իրավունքը, բայց շատ կարևոր է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վիրտուալ սեքսով տարվելու դեպքում անձը կարող է վերջնականապես կորցնել այն գեղեցիկ ճանապարհը, որը տանում է դեպի իրական սեքս: Իսկ սեքսը ոչ միայն լիցքաթափվելու հաճույքն է, այլև`իրական շփումները, տաք ու քնքուշ համբույրները… և որ ամենակարևորն է` այն աննկարագրելի մերձեցումը, որը տեղի է ունենում անձանց միջև, և ոչ թե մարդու և մոնիտորի: 
 
Մտածե'ք սրա շուրջ, քանի դեռ ուշ չէ:

 

Սեքսը վիրտուալ կյանքում. մասնագետի ցուցումներ


Հարց հոգեբանին.  «Աստիճանաբար կախվածությունն ինտերնետից ինձ մոտ խորանում է»

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol4/virtualseksmeqena.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (25.07.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 6719 | Տեգեր: սեքս անել, բավարարել կնոջը, սեքսի ուղեցույց, dmc, որակյալ սեքս, սեքս, սեքսի գաղտնիքներ, ներդաշնակ շփում անկողնում, լինել լավ սիրեկան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ