![]()
  «Երկուսով» Ամուսինների սեռական առողջության փսիխոթերապևտիկ կարգավորումը ունի իր յուրահատկությունները։
Առաջին հերթին այն պետք է անցկացվի համակցված և ուղղված լինի նևրոտիկ վիճակի վերականգնմանը։ Երկրորդ՝ բուժման և կարգավորման գործընթացում անպայման պետք է ընդգրկվի ամուսինը և հաշվի առնվեն զույգի միջանձնային հարաբերությունները։ Երրորդ՝ հատուկ նշանակություն ունի ամուսիններից յուրաքանչյուրի անձի խանգարման պատճառների ու պայմանների բացահայտումը։ Ամուսինների սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունների ժամանակ հոգեթերապիան պետք է ուղղված լինի ամուսինների՝ միմյանց նկատմամբ ունեցած բացասական էմոցիաների վերացմանր։ Ամբողջ հոգեթերապևտիկ կուրսը անցկացվում է չորս փուլով՝ 1.Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Նպատակն է բարձրացնել ամուսինների միջանձնային հարաբերությունների մշակութային մակարդակը։ 2. Ընտանեկան դրվածքի վերակառուցում։ Սրա խնդիրը նոր դրվածքի ձևավորումն է, որը պետք է բերի փոխադարձ հարմարվողականության: 3. Հարաբերությունների բարեփոխում։ Խնդիրը ամուսինների՝ միմյանց նկատմամբ առավելագույն հարմարվողական վարքի ձևավորումն է։ 4. Պահպանողական հոգեթերապևտիկ կարգավորում։ Այս փուլի նպատակն է ստացված ցանկալի արդյունքների ամրապնդումը։ Ամուսնական զույգի Այս դեպքում հոգեթերապևտիկ կարգավորումը անց է կացվում հինգ փուլով։ 1.Տեղեկատվական-բացատրողական փուլ։ Այս փուլում անցկացվող զրույցները նպատակ ունեն սեռական վարքի մասին ամուսինների մոտ ձևավորել առողջ պատկերացումներ։ 2. Անհատական հրահանգի փուլ, որի նպատակն է բարձրացնել ամուսինների հարմարվողականությունը։ 3. Ամուսնական զույգի սեռական վարքի փնտրողական թրենինգ։ Խնդիրը՝ սեռական հարաբերության նախնական շրջանում, բուն ընթացքում և վերջնամասում ամենանպասաավոր տարբերակի ընտրությունն է։ 4. Սեռական ռեակցիաներն ամրապնդող թրենինգ։ Նպատակն է ամրապնդել բարենպաստ հոգեբանական ազդեցությունները։ 5. Կարգավորող հոգեթերապիայի պահպանողական փուլ։ Խնդիրն է ստեղծված մոդելի ամրապնդումը։ Այն իրականացվում է ամուսիններից յուրաքանչյուրի հետ անհատական, իսկ հետո՝ համատեղ զրույցների միջոցով։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1095 |
| | |