![]()
  kiss.am Ահա թե ինչ եզրակացության են հանգել գիտնականները երկարատև ուսումնասիրություններից հետո. սեռական հարաբերության ժամանակ կինը անպայման պետք է օրգազմ ապրի: Հակառակ դեպքում կարող են առաջանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մաստոպատիան կամ միոման:
Օրգազմի բացակայության դեպքում կնոջ օրգանիզմը ուժեղ սթրեսի է ենթարկվում: Գրգռման ընթացքում բարձրանում է էստրոգենի հորմոնների մակարդակը և արյուն է մատակարարվում սեռական օրգաններին: Իսկ օրգազմի ժամանակ այնտեղ լճացած արյան մաքրում է կատարվում, ինչն օգնում է օրգանիզմում հիվանդածին մանրէների վերացմանը: Օրգազմ չլինելու դեպքում արյան շրջանառությունը այդ մասերում կանգնում է և տարբեր հիվանդությունների առաջացման վտանգ է ստեղծվում:
Սեքսուալ գրգռում ապրող կնոջ ուղեղի նկարահանման արդյունքում գիտնականները առաջին անգամ ֆիքսել են, թե ուղեղի որ հատվածներն են մասնակցում օրգազմի պրոցեսին: Այս հայտնագործությունը կարող է արմատապես փոխել այն կանանց կյանքը, ովքեր տառապում են զանազան սեքսուալ խանգարումներով կամ այլ առողջական խնդիրներով, ինչպես նաև կարող է օգնել ողնուղեղի վնասվածքներ ունեցողների ցավազրկման համար:
Այս ամենը շատ հանելուկային է, որովհետև ավանդական պատկերացումների համաձայն՝ ողնուղեղի վնասվածքները այդպիսի զգացողություններն անհնարին պետք է դարձնեին,- ասում է Նյու-Ջերսիի համալսարանի պրոֆեսոր Կոմիսարուկը:- Բացի այդ, հայտնի է ընդամենը մի դեպք, երբ նման վնասվածք ունեցող մի կին հայտնել է, որ հղիության ժամանակ զգացել է իր փորի մեջ երեխայի շարժը»:
Կինը կարող է օրգազմ ստանալ անգամ համբույրից
«Ուժեղ գրգռվում եմ, բայց հեշտանք չեմ կարողանում զգալ». Միայն կանանց համար Խորհուրդներ կանանց՝ ինչպես ապրել լիարժեք օրգազմ Օրգազմի տեսակները. կանանց անկյուն Դու կարող ես զգալ լիարժեք օրգազմ, եթե... Փաստեր օրգազմի մասին, որոնք գուցե չգիտեիր Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2824 |
| | |