Որքանո՞վ են տարբեր տղամարդու և կնոջ սեքսուալությունները
 

   Սևադա Հակոբյան

 
Սևադա Հակոբյան
 
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյանը
 
Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնելու երկու կարևորագույն գործառույթ` ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու): Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը. սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը խիստ տարբերվում միմյանցից:
 
Որքանո՞վ են տարբեր տղամարդու և կնոջ սեքսուալություններըՍեքսուալության տարբերությունները կնոջ և տղամարդու մոտ լինում են մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիոլոգիական  և դրանց ամբողջությունը կարելի է անվանել փսիխոսեքսուալ դիմորֆիզմ.Այն իր մեջ ներառում է մի շարք ատրիբուտներ: Կնոջ համար պրոկրեատիվ` սերնդի շարունակման ֆունկցիան գերիշխող է` դոմինանտ է փսիխոսեքսուալ բավականություն ստանալու ֆունկցիայի նկատմամբ: Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերում են նաև էրոգեն զոնաներին, եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենետալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրա-գենետալ մարմնամասերը: Սեքսուալության տարբերություններ արձանագրվում են նաև փսիխոսեքսուալ զարգացման ընթացքում. կանանց բնորոշ է էրոգեն լիբիդոյի գերիշխումը և էրոգեն լիբիդոյի վրա կանգ առնելու պրոցեսը: Սեքսուալ լիբիդոն շատ կանանց մոտ կարող է չձևավորվել, տեղափոխվել ավելի ուշ հասակ, նույնիսկ որոշ կանաց մոտ հնարավոր է ընդհանրապես չարթնանա:
 
Հաճախ կնոջ մոտ սեքսուալ խանգարումները  գրեթե չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին ի տարբերություն տղամարդու, ում մոտ ցանկացած սեռական խանգարում ավերիչ ազդեցություն է ունենում  ինտիմ կյանքի վրա: Օրինակ կինը կարող է օրգազմ չապրել, սակայն նա երկար տարիներ կարող է ապրել սեռական կյանքով, ստանալ դրանից փսիխո-սեքսուալ բավականություն, եթե ամուսինների միջև առկա է իդեալական հարմոնիան: 
 
Այս երևույթը լատիներեն կոչվում է satisfaktio sine orgazmo: Տարբերութուն  է առկա նույնիսկ օրգազմի զգացողության մեջ. տղամարդու մոտ սերմնաժայթքումը ուղեկցվում է օրգազմով և դա գրեթե բոլորի մոտ միատիպ է, իսկ կնոջ օրգազմի զգացողությունը մի ամբողջ շարք հոգեբանական և ուղեղային երևույթների բազմաշերտ հանրագումար է և ամենակարևորը՝ ոչ մի կին չի նկարագրում օրգազմի ժամանակ նույն զգացողությունները ինչ ուրիշ կանայք:
 
Պետք է նշել, որ մեծ տարբերություն կա նաև սեքսուալության այն հանգամանքի մեջ, երբ տղամարդու մոտ սեռական ցիկլը ավարտվում է օրգազմով և սերմնաժայթքումով, դրանից անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր).որոշ ժամանակահատված տղամարդը ունակ չէ նորից մտնելու սեռական հարաբերության մեջ:
 
Սակայն կնոջ մոտ չկա այդ անդրդվելիության շրջանը, այսինքն, երբ նրա մոտ ավարտվում է սեռական ակտը, նա կարող է անմիջապես մտնել նոր սեռական ցիկլի մեջ: Սա կնոջը տալիս է այն առավելությունը, որ նա ըստ էության, կարող է լավագույն սերնմահեղուկը ընտրել իր ձվաբջջի բեղմնավորման համար: Սեքսուալության հակադրությունները ստեղծվում է փոխլրացման միասնություն, որը տղամարդուն և կնոջը դարձնում է մի ամբողջական միություն` պատրաստ սեռական կյանքից ստանալու սեքսուալ բավարարվածություն և իրականացնելու վերարտադրման ֆունկցիան:
 

Խորհուրդ ենք տալիս դիտել/լսել նաև...

Ի՞նչ պետք է իմանա ցանկացած աղջիկ կամ տղա «Առաջին գիշերվա» մասին


Ինչպե՞ս անել, որ զուգընկերդ խենթանա քեզ համար անկողնում...


Ինչո՞ւ պետք է կինն ու տղամարդը հաճախ խոսեն սեքսի մասին


Կինը տրամադրված է սեքսի այս 8 դեպքերում


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol4/knojsexualutyun.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (13.05.2013) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 6259 | Տեգեր: բավարարել կնոջը, լինել լավ սիրեկան, սեքս, dmc, որակյալ սեքս, սեքսի ուղեցույց, ներդաշնակ շփում անկողնում | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ