![]()
  «Լինա»
Բայց, ինչպես ամեն ինչում, սեքսում նույնպես չի կարելի մնալ նույն կետում ու ճահճանալ: Եթե այդպես վարվեք, ապա այն վաղ թե ուշ կդառնա ձանձրալի պարտականություն: Ըստ ընտանիքի պլանավորման համաշխարհային կենտրոնի վիճակագրության` ամուսնալուծությունների 80%¬ի պատճառը սեքսուալ հարաբերություններից մշտական անբավարարությունն է: Ուրեմն փորձեք ձեր սեքսուալ կյանքն առավելապես հետաքրքիր դարձնել:
Ինչպե՞ս կարելի է սեքսը հետաքրքիր դարձնել Ահա այն հիմնական սկզբունքները, որոնք ձեզ կօգնեն պահպանել ինտիմ հարաբերությունների հետաքրքրությունը: Բազմազանություն Ձեր ամենամեծ թշնամին միապաղաղությունն է: Ինտիմ հարաբերությունները հետաքրքիր դարձնելու բազմազան միջոցներ կան. տարբեր միջավայրեր, նոր ներքնազգեստներ, ֆիլմեր, երաժշտություն և այլն: Զգացողություններին թարմություն հաղորդելու դեպքում համատեղ ապրած տարիների թիվն այնքան էլ էական չէ: Երևակայականն իրական դարձրեք: Ձեր զուգընկերոջ երազանքները նույնպես կյանքի կոչեք: Հիշեք մի կարևոր բան` սիրո մեջ ամեն ինչ գեղեցիկ է: Սիրե՛ք միմյանց ու վայելեք սիրո հաճույքը: Անսպասելիություն Ինքնաբուխ սեքսը ձեր զգացողություններին թարմություն կհաղորդի, ևս մեկ անգամ կհաստատի, որ դուք իրար հանդեպ սեքսուալ ձգողականություն ունեք, և տղամարդը կզգա, թե ինքը որքան գայթակղիչ է ձեզ համար: Ինքնաբուխ սեքսը կարող է ցանկացած պահի և ոչ այնքան համապատասխան վայրում ծագել, չէ որ սիրո բնույթին խորթ են ամեն տեսակի պայմանականություններն ու կանոնները:
Նախաձեռնություն Թերևս լավագույնը, որ սեքսում կարող եք առաջարկել ձեր ամուսնուն, ձեր նախաձեռնողականությունն է: Ամեն ինչ ինքնուրույն անելու ձգտում, նոր գաղափարներ, խանդավառություն և նրան հաճույք պատճառելու ցանկություն. սրանք հենց այն բաներն են, ինչի մասին նա երազում է: Պետք չէ միայն սպասել, թե երբ նա ինքը նախաձեռնություն հանդես կբերի: Ոչ թե միշտ պետք է համաձայնել, այլ նաև երբեմն պետք է առաջարկել:
Խոսե՛ք այդ մասին Սեքսուալ հարցերում ամոթխածությունն անտեղի է: Որքան զուգընկերները քիչ բարդույթներ ունեն, որքան բաց են միմյանց հանդեպ, այնքան վառ ու հագեցած կլինեն նրանց սեքսուալ հարաբերությունները: Միմյանց երևակայությունները կյանքի կոչելուց առաջ նախ պետք է իմանալ դրանց մասին: Խոսեք սեքսի մասին և մի ամաչեք ձեր հարաբերություններն ու ցանկությունները քննարկելուց: Այդպիսով դուք ավելի լավ կճանաչեք իրար և հաճույքն ավելի լիարժեք դարձնելու հնարավորություն կստանաք:
Սեքսուալ հետաքրքրությունը պետք է պահպանել: Չնայած սեքսն ավարտվում է անկողնում, բայց այն սկսվում է առօրյա շփումներից, մտքերից ու զրույցներից: Մի՛ բարդույթավորվեք: Պետք չէ անհանգստանալ, որ այս կամ այն դիրքում դուք այնքան նրբագեղ չեք երևա կամ որ թափանցիկ ներքնազգեստը չի թաքցնում ձեր ավելորդ կիլոգրամները: Այդ պահին դա միայն ձեզ է անհանգստություն պատճառում, եթե հակառակը լիներ, դուք զուգընկերներ չէիք լինի:
Մի՛ շեղվեք: Ձեր գլխից հանեք չլվացված սպասքն ու աշխատանքային խնդիրները: Այդ բոլորը կարող են սպասել, իսկ դուք կենտրոնացեք ձեր զգացողությունների վրա:
Զրուցե՛ք: Բոլորովին պարտադիր չէ, որ անկողնում խուլ ու համրերի դեր կատարեք: Բառերը երբեմն նույնիսկ ավելի են գրգռում, քան հպումները: Այնպես որ օգտվեք այդ հարստությունից, որը միայն մարդ արարածին է տրված:
Չգիտես ինչու շատերը համոզված են, որ սեքսի ժամանակ կատակելը սրբապղծության պես մի բան է: Իրականում մռայլ ու լուրջ մթնոլորտը սեքսի համար բոլորովին էլ լավագույնը չէ: Սեքսին թեթև և հաճույքով վերաբերվեք:
Եսասեր մի՛ եղեք: Վերջիվերջո դուք մենակ չեք: Հարաբերություններում, այդ թվում նաև սեքսում, գլխավորը ամեն ինչ անմնացորդ տալն է, առանց խնայելու և հաշվելու: Հետո հաստատ եռապատիկը կստանաք:
Գործի դրեք ձեր երևակայությունը: Ոչ թե պետք է դրանից վախենալ, այլ պետք է այն կյանքի կոչել:
Իմպրովիզների դիմեք: Ականջ դրեք ձեր ցանկություններին: Ազատություն տվեք բնազդներին ու զգացմունքներին: Ի վերջո, ձեզնից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ եք ուզում:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ ) Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 15485 |
| | |