Նիմֆոմանիա. միֆը և իրականությունը (18+) ԴԻՏԵԼ ՖՈՆ ԹՐԻԵՐԻ ՖԻԼՄԸ
  kiss.am Նիմֆոմանիան կանացի հիպերսեքսուալությունն է, սեռական ձգտման պաթոլոգիկ սրացումը և հեշտանք ապրելու ունակությունների աճը: ![]() Այդ տերմինի բավականին բանաստեղծական ծագում ունի. ըստ հին հունական դիցաբանության՝ նիմֆաները տղամարդկանց գայթակղելով ներքաշում էին անտառ՝ իրենց կիրքը բավարարելու համար: Նիմֆոմանիան ունի նաև այլ՝ ավելի երկրային անուն «արգանդի խելագարություն»: Այդ բնութագրումը տվել է Պլատոնը: Ըստ նրա՝ երբ արգանդին չի հաջողվում բեղմնավորվել, այն խենթանում է և սկսում այլասերման մղել ամբողջ մարմնին՝ կնոջը ենթարկելով ամենատարբեր տհաճությունների: Այժմ նման պատկերացումը ոչ ավելին է, քան միֆ: Այնուամենայնիվ նիմֆոմանիան տառապանքներ է պատճառում ոչ միայն իրենց՝ կանանց, այլև սեռական զուգընկերներին: Նիմֆոմանուհին նույնիսկ բազմակի հեշտանքի դեպքում չի կարողանում հասնել բավարարության, իսկ նրա պահանջները զուգընկերոջից գերազանցում են հնարավորությունները: Պատճառները Նախևառաջ պետք է հիասթափեցնել տղամարդկանց, ովքեր կարծում են, թե նիմֆոմանուհիները բնության կանչով միշտ «ցանկանում են»: Բացառապես սրված սեռական ցանկության վրա հիմնված նիմֆոմանիան բավականին հազվադեպ է հանդիպում: Ավելի հաճախ նիմֆոմանիայի պատճառները հոգեկան հիվանդություններն են (մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ, շիզոֆրենիա, պսիխոպատիա, հիստերիա), հորմոնալ խախտումները, հիպոֆիզի, ձվարանների զանազան ուռուցքները: Բացի այդ՝ հանդիպում է նաև այսպես կոչված մտացածին նիմֆոմանիա, որի դեպքում կինը բազմաթիվ զուգընկերների հետ է հարաբերություններ ունենում՝ սեքսուալ մոտիվներից դրդված. օրինակ՝ թերարժեքության բարդույթից կամ այն կասկածից ելնելով, թե ինքը բավականաչափ հմայիչ չէ: ![]() Ախտորոշումը և բուժումը Սահմանը պաթոլոգիայի և հիպերսեքսուալության նորմայի ծայրահեղ տարբերակների միջև այդքան էլ հստակ չէ: Երիտասարդ կանայք, ովքեր ունեն նիմֆոմանիայի նշաններ, որպես կանոն, չեն մտահոգվում իրենց վիճակի համար՝ համարելով լիբիդոի բարձր մակարդակը առավելություն: Նիմֆոմանիայով տառապողները բժշկի են դիմում այն դեպքում, երբ լիբիդոյի մակարդակը չափազանց բարձր է լինում կամ երբ իրենց այդ վիճակը համարում են անբարոյական: Եթե ձեզ նոր-նոր է սկսել անհանգստացնել լիբիդոյի ավելցուկը, ապա փորձեք գործի դնել կամքը և շեղվել սեքսի մասին մշտական մտքերից:
Լարս ֆոն Թրիեր. Նիմֆոմանուհին (անգլերեն)
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3618 |
| | |

