![]()
  kiss.am Հոլանդացի հետազոտողների մի խումբ բացահայտել է ամենահաճախակի հնչած «անկողնային» բողոքները, որոնք ներկայացրել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հարցումներին պատասխանել են տարբեր տարիքի և սոցիալական խավի պատկանող կանայք: Պետք է նշել, սակայն, որ այստեղ նշված կետերից որևէ մեկը կոնկրետ անձնավորության դեպքում կարող է ամենևին «սխալ» չլինել: Հիշե'նք իմաստուն աֆորիզմը` «Ոսկե կանոնն ասում է, որ ոսկի կանոններ չկան»:
Կանանց մեծամասնությունը համոզված է, որ սրա պատճառը բացառապես տղամարդկային եսասիրությունն է: Նրանք մտածում են, որ դու կարող էիր դիմանալ ևս մի կես ժամ: Պարզապես չուզեցիր, որովհետև մտածում էիր միայն քո մասին:
2. Դու շատ ուշ ես «վերջացնում»: Այս դեպքում էլ կինը մտածում է, որ իր մարմինը քեզ չի գրգռում: Բացի այդ էլ` նա արդեն հոգնել է:
3. Դու անընդհատ լռում ես: Ինչպես նշում է հին ասացվածքը` «Տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինն` ականջներով»: Եվ այդ ականջներով նա ցանկանում է լսել նուրբ խոսքեր կամ գոնե տնքոցներ, որոնք վկայում են տղամարդու կրքի ուժգնությունը: 4. Դու շատ բարձր ես գոռում: Բոլոր հարցված կանանցից այս բողոքը ներկայացրել է միայն մեկ կին, սակայն արել է դա շատ ակտիվորեն: Զգացմունքերի բուռն արտահայտումը հրաշալի է, այնուամենայնիվ հիշիր, որ դու ստադիոնում չես:
5. Դու զբաղվում ես սեքսով առանց գուլպաներդ հանելու:
6. Դու շատ արագ ես հանվում: Ամենից շատ կանայք չեն սիրում հայտնվել հիմար իրավիճակում: Եթե կինը դեռ մուշտակի ու երկարաճիտ կոշիկների մեջ է, իսկ քեզ վրա ոչինչ արդեն չկա, երկուսդ էլ հայտնվում եք, մեղմ ասած, «անկապ» իրավիճակում:
7. Ամենասպասված պահին դու ընդհատում ես նրան ու հարցնում. «Իսկ դու արդեն հանգստացե՞լ ես»: Առանց մեկնաբանությունների:
8. Դու միացած ես թողնում լույսը: Շատ ուժեղ լույսը ննջարանը վերածում է վիրահատական սենյակի: Բացի այդ կինը չի կարողանա լիարժեքորեն կենտրոնանալ գործընթացի վրա, քանի որ ստիպված կլինի անվերջ մտածել` արդյոք բավականաչափ սեքսուալ տեսք ունի, թե ոչ:
9. Դու լոգանք չես ընդունում սեքսից առաջ: Էռնեստ Հեմինգուեյը մի ագամ ասել է` «Տղամարդուց պետք է տղամարդու հոտ գա»: Բայց կանայք այս մտքին համաձայն չեն: Նրանք, իհարկե, չեն սպասում, որ տղամարդուց մանուշակի բուրմունք տարածվի, բայց կյանքի «դառը իրականությունը նրանց ամենևին չի գրգռում:
10. Դու անմիջապես վազում ես բաղնիք: Կանայք նման են փիսիկների: Նրանք սիրում են քսմսվել սիրելի տղամարդուն, որպեսզի նրա վրա թողնեն իրենց հոտը: Իսկ երբ դու այդքան ակնառու շտապում ես ազատվել այդ հոտից, սիրածդ էակն իրեն վիրավորված է զգում:
11. Դու անմիջապես շուռ ես գալիս և քնում: Մեծագույն վիրավորանք: Սա, թերևս, ամենավատ բանն է, որ կարող ես անել: Եթե անգամ նախորդ օրը աշխատել ես կինչև շնչասպառ լինելը, գրել ես թեկնածուականդ կամ սահմանել մի նոր ռեկորդ որևէ սպորտաձևում, դա արդարացում չէ: Կնոջ կարծիքով դու պետք է նրբորեն շոյես իրեն սեքսից հետո: Հակառակ դեպքում ինչու ես ընդհանրապես պառկել իր հետ:
12. Դու չես սափրվում: Քանի որ մորուք կանանց վրա աճում է միայն շատ հազվադեպ դեպքերում, դու երբեք չես կարող պատկերացնել, թե ինչ «տանջանք» կարող է պատճառել երկու օրվա «անմեղ թրաշը»: Փորձիր, օրինակ, քիթդ քսել ընկերոջդ չսափրված դեմքին… Դա քեզ հաստատ դուր չի գա:
13. Դու կատակում ես սեքսի ժամանակ: Ծիծաղը սեքսի թշնամին է: Զվարճանալը և սրամտություններով փայլելը անկողնում հակացուցված են:
14. Դու ընդհանրապես սեքսով չես զբաղվում առավոտյան: Ինչպես պարզվել է` առավոտյան սեքսը նման է անչափ սիրելի սերով սուրճի սերն ընպելուն: Բարեբախտաբար կանանցից շատերին հաջողվում է ապրել այդ անկրկնելի հաճույքը:
15. Քո եղունգները չափազանց երկար են:
16. Դու անընդհատ ասում ես նրան` ինչ անել: Իրականում դու սերժանտ չես, նա էլ նորակոչիկների դասակից չէ: Ուստի հրամանները`
17. Դու ստիպում ես նրան անել այս կամ այն բանը: Պետք չէ նրան ստիպել, բռնի կերպով պահանջել որևէ բան: Ավելի լավ է` ուզածիդ հասնես նրբորեն, թեկուզև դրդես դրան սեփական օրինակով:
18. Դու չես մտածում նրա պաշտպանվածության մասին: Սա շատ կարևոր հարց է, և դու պետք հաշվի առնես հնարավոր հետևանքները: Ուստի մի մոռացիր անխօրոք անպայման գնել պահպանակ և մտածել նրա պաշտպանվածության մասին:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 9232 |
| | |