Էրեկտիլ դիսֆունկցիան պատկանում է այն սեռական խանգարումների թվին, որը խիստ մտահոգություն է պատճառում տղամարդկանց: Երբեմն տղամարդիկ այնքան են ֆիքսվում իրենց սեռական օրգանի ձգվածության աստիճանի վրա, որ մեկ անհաջող փորձից հետո սեռական հարաբերությանը ընդունում են իբրև սպառնալից մի փորձություն և սկսում են այն վերահսկել ամբողջ ակտի ընթացքում: Էրեկցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է հանդիսանում, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը: Այս էտապում բուժման հիմնական նպատակը կատարման հենց այս տագնապի վերացումն է: Տարբերում են օրգանական և հոգեբանական ԷԴ-ներ: Դրանց արտաքին դրսևորումները սովորաբար նույնն են: Հաճախ շատ ուշադիր և մանրակրկիտ զրույց է պահանջվում՝ ի հայտ բերելու այն տարբերակիչ տվյալները, որոնք կարևոր կլինիկական նշանակություն ունեն ԷԴ-ի ձևի ախտորոշման համար: Կարևոր է պարզաբանել յուրաքանչյուր մանրամասն, որը նպաստել է ԷԴ-ի առաջացմանը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1324 |
| | |
Տղամարդու էրեկցիան բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով: Էրեկտիլ դիսֆունկցիան սեռական գրգռման պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի առաջացման կամ միչև սեռական հարաբերության ավարտը պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ: